ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լիդյա Մանթաշյանը ազատ կարձակվի, կալանքը վերացվեց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Սրբազան պայքար» շարժման ակտիվիստ Լիդյա Մանթաշյանի կալանքը վերացվեց։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց վարչական հսկողություն և գրավ 2 միլիոն 500 հազար դրամի չափով:

Հիշեցնենք, որ հինգ ամիս շարունակ Լիդյա Մանթաշյանը կալանքի տակ էր՝ «Հայաստանում ահաբեկչության միջոցով իշխանություն վերցնելուն» նախապատրաստվելու «մեղադրանքով»։

Նա «Սրբազան պայքարի» ևս 17 աջակիցներ այս հունիսից գտնվում են կալանքի տակ։

Նշենք, որ Լիդյա Մանթաշյանը միակ կին կալանավորն էր, որի ազատության հարցը վերջին շրջանում գրեթե ամեն հարթակում քննարկվում է։ Երեկ էլ քաղբանտարկյալների ազատության հարցով ԱԺ լսումների ժամանակ ամենաշատը հենց Լիդյայի մասին էր խոսվում՝ որպես միակ կին քաղբանտարկյալի, որից ռեժիմը վրեժ է լուծում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular