ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերջնական խաղաղության ծրագիրը պետք է անհնար դարձնի Ռուսաստանի հերթական ներխուժnւմը. Կալաս

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վերջնական խաղաղության ծրագիրը պետք է անհնար դարձնի Ռուսաստանի հերթական ներխուժումը, հայտարաել է Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը BBC Radio 4-Today հաղորդմանը։

«Եթե մենք ուզում ենք, որ սա ընդմիշտ ավարտվի, մենք իսկապես պետք է զիջումներ ունենանք Ռուսաստանի կողմից», - ընդգծել է Կալասը։

Նա նշել է, որ այս մոտեցումը կպահանջի Ռուսաստանից հարգել միջազգային համաձայնագրերը և կրճատել իր զինված ուժերը։

«Դուք չեք կարող պարզապես ունենալ մի իրավիճակ, երբ դուք ներխուժում եք մեկ այլ երկիր և պատասխանատվություն չլինի», - ասել է Կալասը։

Ռուսաստանի՝ G8-ին վերադառնալու վերաբերյալ Կալասն ասում է, որ դա միանշանակ չպետք է տեղի ունենա։

«Մենք չենք կարող վերադառնալ սովորական գործունեությանը, ինչպե՞ս կարող եք դա պատկերացնել», - ասել է նա հաղորդմանը։

Արտաքին քաղաքականության ղեկավարը, գովաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու «ազնիվ գործը», նաև նշել է, որ մենք պետք է հարցականի տակ դնենք, թե ինչն է իրականում խաղաղություն բերում երկրում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular