ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վարուժը մտածում էր` տարօրինակ եմ». Քրիստինա Կույումչյանը` իր և Վարուժանի սիրավեպի, վեճերի և հարաբերություններն օրինականացնելու մասին

ՖՈՏՈ

Life.Tert.am-ը գրում է.

Դերասանուհի Քրիստինա Կույումչյանին հեռուստադիտողները ճանաչեցին «Կայարան» հեռուստասերիալով։ Մի քանի ամսվա ընթացքում նա հասցրեց մեծ ճանաչում ձեռք բերել, սակայն Քրիստինային հաճախ չենք տեսնի շոուբիզնեսային միջոցառումներին, ասում է` հետաքրքրված չէ նման բաներով։ Երիտասարդ դերասանուհին հարցազրույցներ էլ հաճախ չի տալիս և Tert.am Life–ի հարցազրույցը լի է բացահայտումներով։

 

Քրիստինան և «Կայարանի» գլխավոր հերոսին մարմնավորող Վարուժան Մարգարյանը համակուրսեցիներ են, ավելին` 2 տարի է` ընկերություն են անում։ Ամիսներ շարունակ անձնական կապի մասին լռելուց հետո Քրիստինան Tert.am Life–ի հետ խոսել է իր և Վարուժանի հարաբերությունների մասին։

 

–Քրիստինա, մտադիր էիր լեզվաբան դառնալ, ինչպե՞ս հայտնվեցիր Թատերականում։

 

–Ես երբեք չեմ երազել դերասանուհի դառնալու մասին, սակայն մանկուց առնչվել եմ թատրոնի, կինոյի հետ։ Հայրս և տատիկս Թատերականն են ավարտել, հայրս` Մալյանի, տատիկս` Աճեմյանի կուրսը։ Երկուսն էլ մասնագիտությամբ ռեժիսոր են, թեև հայրս հիմա այլ աշխատանքով է զբաղվում։ Ես ուզում էի լեզվաբան դառնալ, բայց հայրս խորհուրդ տվեց ընտրել այս մասնագիտությունը։ Մայրս էլ էր կողմ։ Ես ընդունվեցի և՛ Սլավոնական համալսարան, և՛ Թատերական, 2 տեղում էլ դասի գնացի և ընտրեցի Թատերականը։ Ինձ շատ գրավեց այստեղի մթնոլորտը։ Հասկացա, որ դա է իմը։

 

 

Թատերականում սովորելն ապրելակերպ է դառնում։ Այդ միջավայրը շատ է ազդումմարդու տեսակի վրա։ Քեզ վրա ի՞նչ ազդեցություն է ունեցել այն։

 

–Թատերանկանն ինձ այնքան լավ բան  է տվել` սկսած ընկերներից և դասախոսներից մինչև իմ մարդկային տեսակի զարգացումը։ Ես շատ փակ էի, երևի, ավելի բաց մարդ եմ դարձել։ Օրինակ, Վարուժը վրաս ծիծաղում է, որովհետև մենք նույն ավագ դպրոցում ենք սովորել, ինքն ինձանից մի դասարան բարձր էր, բայց իրար չենք ճանաչել։ Ասում է` ես քո բոլոր դասարանցիներին ճանաչում եմ, բայց քեզ երբեք չէի տեսել։ Իրականում ես ուղղակի դուրս չէի գալիս դասարանից։ Մանկուց գնում, նստում էի վերջին շարքի պատուհանի տակ և դուրս նայում։ Բոլոր ուսուցիչները մամայիս ասում էին` Ձեր աղջիկը շատ լավն է, սակայն  շատ ցրված է, երազանքների մեջ է։

 

-Իսկ ի՞նչ փոխվեց, երբ Թատերականի ուսանողուհին հայտնվեց հեռուստատեսությունում ու միանգամից մեծ ճանաչում ձեռք բերեց։

 

-Չեմ կարող ասել, որ իմ կյանքը շատ է փոխվել, ուղղակի հիմա հանրությունը ճանաչում է ինձ։ Շատ ուրախ եմ, որ ինքս չեմ փոխվել։ Ինձ ճանաչողներն էլ են փաստում դա։ Թերևս, ամենակարևորը դա է։

 

–Միանգամից գլխավոր դեր խաղալը երիտասարդ դերասանուհու համար նվերի պես մի բան է։

 

–Ես 19 տարեկան եմ։ Գուցե, մտածեն` ես էլ կուզեի, այս տարիքում ինձ այսքան մարդ ճանաչեր, սակայն, իրականում, դա շատ մեծ պատասխանատվություն է։ Դու պարտավոր ես դերդ լավ խաղալ, հակառակ դեպքում, այդ նվերը կոչնչացնի քեզ` որպես դերասան։ Եթե այլ ռեժիսոր նայի այս սերիալը, ինձ կամ կհավանի, կամ ոչ։ Սա հնարավորություն է, որը ես կամ կօգտագործեմ, կամ հենց իմ մեղքով կձախողեմ։

 

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular