Վրաստանի նախագահը ներում է շնորհել 49 մարդու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին Սուրբ Գևորգի օրվա առիթով ներում է շնորհել 49 անձի։
Վրաստանի պետական հեռուստատեսության տվյալներով՝ ներումը վերաբերել է 14 անձի, որ կրում էին ազատազրկման հետ չկապված պատիժ, 34 անձի, որ կրում էին բանտարկության պատիժ, իսկ մեկ անձի քրեական գործը նույնպես մարվել է։
Հայտարարության համաձայն՝ Վրաստանի նախագահի կողմից Սահմանադրությամբ իրեն տրված բացառիկ լիազորությունների իրականացումը հիմնված է հումանիզմի և պետական շահերի սկզբունքների վրա։