Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Հանրապետության տարածքում` նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ: Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-23-ը ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա ևս 1-2 աստիճանով, մնացած շրջաններում Էապես չի փոխվի։
Երևան քաղաքում՝ նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։