ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիան կշարունակի շատ ակտիվ դեր խաղալ «Ուկրաինայի համար արդար և երկարատև խաղաղության զարգացման գործընթացում»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Շաբաթ օրը Գերմանիայում կանցլեր Ֆրիդրիխ Մերցի նախագահությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ։ Քննարկվել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը։

«Ազգային անվտանգության խորհուրդը նիստ է գումարել դաշնային կանցլերի նախագահությամբ։ Մարմինը քննարկել է Ուկրաինայի դեմ պատերազմի վերաբերյալ ներկայիս զարգացումները։ Կանցլերը Ազգային անվտանգության խորհրդի անդամներին ներկայացրել է եվրոպական և միջազգային գործընկերների հետ իր քննարկումները», – ասվում է հայտարարության մեջ։

Ազգային անվտանգության խորհուրդը հաստատել է, որ Գերմանիան կշարունակի շատ ակտիվ դեր խաղալ «Ուկրաինայի համար արդար և երկարատև խաղաղության զարգացման գործընթացում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular