ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը դառնում է Ռուսաստան իշխան ձկան առաջատար արտահանող

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանը պահպանում է իր դիրքը Ռուսաստան իշխան ձկան խոշորագույն հինգ մատակարարների շարքում, տարեսկզբից ի վեր ռուսական շուկա է արտահանելով 3500 տոննա ձուկ, գրում է vestikavkaza.ru–ն։

Այս տարվա հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան իշխանի արտահանումը հասել է 3500 տոննայի։ Ռուսաստանի Դաշնության ձկնորսության միության տվյալներով այդ արտահանման արժեքը գնահատվում է մոտ 28 միլիոն դոլար։ Նշենք, որ Ռուսաստան իշխանի ներմուծման հակադիր միտումներ են նկատվել. չնայած ծավալը նվազել է 17%-ով, բայց արժեքը աճել է 5%-ով։

Հայաստանը ռուսական շուկայի, որը ակտիվորեն դիվերսիֆիկացվում է, իշխանի խոշորագույն հինգ մատակարարների շարքում է։ Իշխանի Չինաստանից արտահանման կրկնակի և Իրանից հնգակի աճին զուգահեռ, Թուրքիան է պահպանում իր առաջատար դիրքը: Նաև հայկական իշխանն է պահպանում իր կայուն դիրքը, իսկ Ղրղզստանից ներմուծումը կտրուկ նվազել է՝ մոտ 10 անգամ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular