ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օրվա բաղադրատոմս. Տորթ Զահեր

ՖՈՏՈ

Բաղադրիչներ

 

Պատրաստման եղանակ

  1. Պատրաստում ենք օշարակը: Կաթսայի մեջ խառնում ենք ջուրը, շաքարավազն ու գլյուկոզան: Տաքացնելով հասցնում ենք եռման և մի քանի վայրկյան պահում կրակին: Հովացնում ենք ու փակ տարայով պահում սառնարանում:
    Պատրաստում ենք նուշի մածուկը: Նուշը մանրացնում ենք և շաքարի փոշու ու օշարակի հետ խառնում ու հարում այնքան, մինչև համասեռ խառնուրդ ստանանք:
    tort-zaher-1
  2. Պատրաստում ենք «Զահեր» բիսկվիթը: Նուշի մածուկը միկրոալիքային վառարանում փափկացնում ենք, ավելացնում 85 գր շաքարավազ, հետո հատ-հատ դեղնուցները, իսկ վերջում՝ ձվերը:
    tort-zaher-3
  3. Սպիտակուցները հարում ենք, աստիճանաբար ավելացնում 95 գր շաքարավազը: Հարում ենք մինչև փափուկ փրփուրի վերածվելը:tort-zaher-4
  4. Ջեռոցը 180 աստիճան տաքացնում ենք: Ալյուրն ու կակաոն մաղում, շոկոլադը հալեցնում գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում: Ավելացնում ենք կարագը: Խնամքով ավելացնում ենք մի քիչ հարած սպիտակուց՝ շոկոլադային զանգվածը թեթևացնելու համար:
    tort-zaher-5
  5. Հետո լցնում ենք նուշի մածուկի ու ձվերի խառնուրդը: Նույնպես զգուշությամբ լցնում ու խառնում ենք չոր բաղադրիչները:
    tort-zaher-6
  6. Վերջում ավելացնում ենք մնացած հարած սպիտակուցը:
    tort-zaher-7
  7. Ձևամանի մեջ յուղաթուղթ ենք փռում և խմորը բարակ շերտով տարածում վրան: Թխում ենք 10 րոպե: Թխված լինելը ստուգում ենք չոփիկով (մտցնում ենք խմորի մեջ. եթե չոր է դուրս գալիս, ուրեմն՝ բիսկվիթը թխված է):
    tort-zaher-8
  8. Պատրաստում ենք ծիրանի խյուսը: Ծիրանաչրի վրա մի քիչ ջուր ենք լցնում՝ այնքան, որ պարզապես ծածկի չրերը: Հասցնում ենք եռման և միջին ուժգնության կրակին պահում 15-20 րոպե (կախված չրի կոշտությունից): Լցնում ենք լիկյորը, տրորում ու համասեռ խյուս ստանում:
    tort-zaher-9
  9. Պատրաստում ենք շոկոլադային գանաշը: Շոկոլադը գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում հալեցնում ենք: Սերուցքը տաքացնում ենք, բայց չենք եռացնում և լցնում ենք մեղրը: Ստացված խառնուրդի 1/3-ը զգուշորեն լցնում ենք հալեցրած շոկոլադի վրա: Եռանդուն 8-աձև շարժումներով խառնում ենք, նույն կերպ ավելացնում խառնուրդի ևս 1/3-ը, հետո մնացած 1/3-ը:
    Հովացնում ենք մինչև 30-40 աստիճան: Ավելացնում ենք խորանարդաձև կտրատած կարագը: Ընկղմվող բլենդերով գանաշը տրորում ենք այնքան, մինչև դառնա համասեռ զանգված:
    tort-zaher-10
  10. Պատրաստում ենք շոկոլադե ջնարակը: Ժելատինը սառը ջրում թրջում ենք: Կաթսայի մեջ խառնում ենք ջուրը, շաքարավազը, կակաոն ու սերուցքը: Հասցնում ենք եռման և կրակին պահում ևս 1րոպե: Հովացնում ենք մինչև 50 աստիճան: Ժելատինը լցնում ենք ջրիկ, տաք զանգվածի մեջ ու լավ հովացնում:
    tort-zaher-11
  11. Հավաքում ենք տորթը: Շոկոլադե բիսկվիթը բաժանում ենք երեք հավասար շերտի: Ձևամանի հատակն ու կողքերը պատում ենք յուղաթղթով: Դնում ենք առաջին շերտը, վերցնում մոտ 100 գր ծիրանի չիր ու հավասարաչափ տարածում շերտի վրա: Հետո քսում ենք մոտ 120 գր գանաշ:
    tort-zaher-12
  12. Ծածկում ենք երկրորդ շերտով, նույն կերպ քսում ծիրանի խյուսն ու գանաշը: Դնում ենք երրորդ շերտը, վրան 120 գր գանաշ քսում ու հարթեցնում:
    Տորթը տեղափոխում ենք սառնարան ու պահում 12 ժամ:
    tort-zaher-13
  13. Ժամանակը լրանալուն պես կաղապարից հանում ենք, ջնարակը տաքացնում մինչև 37 աստիճան և տորթը ջնարակապատում: Առնվազն 6 ժամով դնում ենք սառնարան: Խորհուրդ է տրվում սառնարանից հանել մատուցելուց 1 ժամ առաջ:
    tort-zaher-14
  14. Ահա և վերջ:
    tort-zaher-15
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular