ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպացիները պնդում են վերաշարադրել Թրամփի ծրագիրը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրոպան շտապում է ավելի շատ ժամանակ շահել Ուկրաինայի համար, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն Կիեւին խիստ վերջնաժամկետ է սահմանել վիճահարույց խաղաղության ծրագիրը ընդունելու համար, գրել է Bloomberg գործակալությունը։

Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրոպական միության առաջնորդները շտապ համակարգում են ջանքերը՝ վերաշարադրելու առաջարկի զգալի մասերը՝ առանց Վաշինգտոնի հետ բացահայտ բախման։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը շտապել է զանգահարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ու պնդել բանակցությունները շարունակելու վրա, մինչդեռ ԵՄ առաջնորդները նախատեսում են հանդիպել G20-ի շրջանակներում՝ միասնական պատասխան մշակելու համար։

Ավելի վաղ ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հրապարակել էր ամերիկյան կողմի կողմից առաջարկված խաղաղության ծրագրի տեքստը։ Փաստաթղթի համաձայն՝ ծրագիրը ներառում է հետևյալ դրույթները՝

• Ղրիմի, Լուգանսկի և Դոնեցկի ճանաչումը որպես ռուսական տարածքներ;
• Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկությունից սահմանադրական հրաժարում;
• Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի սահմանափակումը մինչև 600,000 զինծառայող;
• Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փուլային վերացում և վերադարձ G8;
• ռուսական սառեցված 100 միլիարդ դոլարի ակտիվների օգտագործում Ուկրաինայի վերականգնման համար։

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular