ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինան չի համաձայնի ամերիկյան ծրագրին, եթե դրանում էական փոփոխություններ չկատարվեն. FT

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուկրաինացի պաշտոնյաները, ծանոթանալով Մոսկվայի և Կիևի միջև հակամարտությունը կարգավորելու ԱՄՆ-ի առաջարկած ծրագրի մանրամասներին, քննադատել են այն, հաղորդում է Financial Times-ը։

Ըստ աղբյուրների տվյալների՝ ծրագիրը համապատասխանում է Ռուսաստանի «մաքսիմալիստական» պահանջներին, և Ուկրաինան չի համաձայնի դրան առանց էական փոփոխությունների։

Հրատարակության աղբյուրներից մեկը հայտնել է, որ ամերիկյան կողմը ճնշում է գործադրում Մոսկվայի վրա՝ հստակ ձևակերպելու իր իրական սպասումները, որպեսզի բանակցությունները կարողանան սկսվել։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը տեղյակ է այս հրապարակումների մասին, սակայն Անքորիջի ոգուց այն կողմ նորամուծություններ չկան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ նախարարությունը պաշտոնական խողովակներով ԱՄՆ-ից որևէ տեղեկատվություն չի ստացել Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագրերի մասին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular