ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լարված իրավիճակ Վեդու համայնքապետարանում (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

 

Այսօր թեժ քննարկումներ են ծավալվում Վեդու համայնքապետարանում․ Վեդու համայնքապետարանի գումարած ավագանու նիստում քննարկում են Կարմիր սարի կրաքարային մերգելների արդյունահանման հարցը։ Ոստիկանական ուժերի կուտակում կա տեղում, հասարակական գործիչներին թույլ չեն տալիս մասնակցել նիստին։

Նիստի օրակարգում «Օրդ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կարմիր սարի կրաքարային մերգելների օգտակար հանածոյի արդյունահանման վերաբերյալ հարցի քննարկումն է։

Ավագանու քվեարկությունից կախված` կազմակերպությունը կստանա իրավունք շրջակա միջավայրի վրա ազդեցության ուսումնասիրություն անելու, կամ` ոչ: Կարմիր սարը գտնվում է Արարատյան դաշտի ամենագյուղատնտեսական գոտում:

Այն նաև կենսաբազմազանության եզակի գանձարան է` հանդիսանում է կարմիրգրքային 14 տեսակ բույսերի աճելավայր և 16 տեսակ կենդանիների ապրելավայրը:

Վեդու ավագանու նիստին մասնակցելու համար այս պահին քաղաքաետարանում է հասարակական ակտիվ գործիչ Արթուր Չախոյանը՝ երկու գաղափարակից ընկերների հետ։ Սակայն նրան նախ ոստիկանության, համայնքապետարանի աշխատակիցները թույլ չտվեցին՝ հիմնավորելով, որ ներսում ազատ տեղեր չկան։

Երբ Չախոյանը պնդեց, որ ներսում ազատ տեղեր կան, միայն նրան թույլ տվեցին ներկա գտնվել նիստին, սակայն Չախոյանը հրաժարվեց ներս մտնել ու լսումներին մանսկացել առանց ընկերների։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular