ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բեռնատարն անցումից մի քանի մետր հեռավորության վրա վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրվող հատվածով անցնող 73-ամյա կնոջը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:10-ի սահմաններում «Howo» մակիշի բեռնատարը Նոր Նորք վարչական շրջանում՝ Սամվել Սաֆարյան փողոցում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 73-ամյա Մելանյա Մ.-ին: 

Վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայի տակից դուրս են բերել վրաերթի ենթարկվածին, ում օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Գրիոգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանցից ահազանգ է ստացվում ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը: 
 
 Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 
 
Հետիոտնը փողոցն անցել է չթույլատրելի հատվածով, մինչդեռ վրաերթի վայրից 10 մետր այն կողմ կա հետիոտնային անցում, որը նաև գծանշված է: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular