Ֆրանսիայում Մակրոնի գործով խուզարկություններ են անցկացվել․ AFP
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓարիզում խուզարկություն է իրականացվել Ամերիկյան McKinsey ընկերության կենտրոնակայանում՝ կապված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի 2017 և 2022 թվականներին նախընտրական արշավների ապօրինի ֆինանսավորման գործի հետ: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
«McKinsey խմբի տարածքները կրկին խուզարկել են քրեական հետաքննության շրջանակներում, որը վերաբերում է Մակրոնի նախընտրական արշավներին խորհրդատվական ընկերությունների միջամտության պայմաններին», - ասվում է հրապարակման մեջ: