ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը պատրաստ է քննարկել Ռուսաստանի և Չինաստանի միջնորդությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանը պատրաստ է դիտարկել Ռուսաստանի և Չինաստանի միջնորդությունը՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ աշխատանքը վերականգնելու գործընթացում։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալին Խամենեիի խորհրդական Քամալ Հարազին՝ ընդգծելով, որ եթե նման նախաձեռնություն ներկայացվի, Թեհրանը պատրաստ կլինի ուսումնասիրել այն։

Հարազին նշել է, որ Իրանն անհրաժեշտ է համարում կառուցողական երկխոսությունը և պատրաստ է քննարկել բոլոր առաջարկները, որոնք կարող են նպաստել ՄԱԳԱՏԷ-ի հետ արդյունավետ համագործակցության վերականգնմանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին Չինաստանի, Իրանի և Ռուսաստանի ներկայացուցիչները Եռակողմ խորհրդակցություններ են անցկացրել իրանական միջուկային ծրագրի շուրջ՝ նպատակ ունենալով հարթել տարաձայնությունները և ակտիվացնել բանակցային գործընթացը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular