ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մարտինն ամուսնուս է նման, Դանին` ինձ». Էմմին` ընտանիքի ու երկրորդ երեխայի մասին

ՖՈՏՈ

Life.Tert.am-ը գրում է.

Երգչուհի Էմմին այս շրջանում վայելում է իր ընտանիքի ջերմությունը։ Tert.am Life-ի հետ զրույցում Էմմին առաջին անգամ խոսեց երկրորդ որդու` 4 ամսական Մարտինի մասին, պատմեց իրենց առօրյայի ու առաջիկա ծրագրերի մասին։ Ի դեպ, զրույցի ընթացքում նրա առաջնեկը` Դանին, հաճախ էր մայրիկին ընդհատում ծիծաղով և միանում զրույցին։

 

–Էմմի, այս շրջանում ինչո՞վ եք զբաղված և ինչպե՞ս է սկսվում Ձեր ամեն առավոտը։

 

–Այս շրջանում ամբողջ ժամանակս տրամադրում եմ ընտանիքիս։ Օրս սկսվում և ավարտվում է փոքրիկներիս հետ։ Աշխատում եմ միշտ նրանց կողքին լինել և զբաղվել նրանց դաստիարակությամբ։ Կարծում եմ` երեխային պետք է հենց փոքրուց դաստիարակել։

 

–Չե՞ք դժվարանում երկու երեխա մեծացնելու հարցում։

 

–Եթե նույնիսկ դժվարանում եմ, նորմալ է։ Իմ երեխաներն են, և ես ցանկանում եմ ինքս մեծացնել նրանց։ Ուզում եմ տեսնել նրանց առաջին քայլերը, այն, ինչ նրանք անում են այս տարիքում։ Առանց նրանց մեկ օր ինձ չեմ պատկերացնում։ Նրանք ինձ համար աշխարհ են, արև, լույս։ Տղաներս իմ կյանքի ամենակարևոր կետն են։

 

 

–Ավելի վաղ մեզ հետ զրույցում տիկին Նադեժդան նշել էր, որ Դանին շատ նման է Ձեզ։ Մարտինն ո՞ւմ է նման։

 

–Երկու տղաներիս իմ և ամուսնուս միջև հավասար ենք բաշխել։ Մարտինը հայացքով, պահելաձևով, ամեն ինչով իր հայրիկին է  նման։ Աչքերը կապույտ են։ Սկեսրայրիս աչքերի գույնն է։ Հուսով եմ` չի փոխվի և այդ երանգը կմնա։ Դանին ինձ է նման։ Ովքեր ինձ հիշում են այդ տարիքում, շատ են ասում, որ Դանին և՛ արտաքնապես, և՛ ներքուստ իր աշխուժությամբ ու բնավորությամբ ինձ է նման։

 

–Դանին չի՞ խանդում կրտսեր եղբորը։

 

–Բնական է, երբ մեկին ավելի շատ ես ուշադրություն դարձնում, մյուսն ինչ–որ չափով խանդում է։ Դանիի մոտ չկա արտահայտված խանդ, բայց որոշ պարագաներում զգացվում է։ Չնայած մենք աշխատում ենք նույնչափ ուշադիր լինել երկուսի նկատմամբ։ Դանին եղբորը շատ է սիրում. խաղում է հետը, սովորեցնում «աղու» ասել։  Դեռ բարդ իրավիճակի մեջ չենք հայտնվել, որ Դանին խանդի։

 

–Երեխաների հետ հասցնո՞ւմ եք աշխատանքով զբաղվել։

 

–Այս պահին աշխատանքային ծանրաբեռնվածություն չունեմ։ Մտքեր, ծրագրեր, իհարկե, միշտ կան, բայց հստակ աշխատանքային ընթացքի մեջ չեն։

 

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular