ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինաստանը սրել է հակամարտությունը Ճապոնիայի հետ․ NYT

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չինաստանը սրել է իր դիվանագիտական թշնամանքը Ճապոնիայի հետ՝ ուղարկելով առափնյա պահպանության նավեր՝ վիճելի կղզիների մոտ պարեկելու համար։ Այս մասին հայտնում է The New York Times-ը:

«Չինաստանի առափնյա պահպանությունը հայտարարել է, որ իր որոշ նավեր պարեկում են անմարդաբնակ կղզիների ջրերը, որոնք հայտնի են որպես Դյաոյույդաո Չինաստանում և Սենկակու Ճապոնիայում: Դրանք գտնվում են Ճապոնիայի վերահսկողության տակ, բայց դրանց հավակնում է նաև Չինաստանը։ Այս կղզիները գտնվում են Ճապոնիայի արևմտյան կղզիներից հյուսիս և Թայվանից ոչ հեռու», - ասվում է նյութում։

Բացի այդ, Չինաստանի կրթության նախարարությունը նախազգուշացրել Է չինացի ուսանողներին Ճապոնիայում իրենց ուսումը «ուշադիր պլանավորելու» անհրաժեշտության մասին: Գերատեսչությունում նշել են, որ անվտանգության համար ռիսկերն աճում են, քանի որ վերջին շրջանում Չինաստանի քաղաքացիների նկատմամբ հանցագործություններ են կատարվել:

Ինչպես նշում է հրատարակությունը, էսկալացիան տեղի է ունեցել Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիտիի այն խոսքերից հետո, որ Թայվանի վրա Չինաստանի հիպոթետիկ հարձակումը կարող է ռազմական պատասխան հրահրել Տոկիոյի կողմից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular