ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանանց և աղջիկների 10 տեսակ, որոնցից տղամարդիկ մազապուրծ փախչում են

ՖՈՏՈ

Սիրելու և սիրվելու, իսկ հետագայում էլ ընտանիք կազմելու ցանկություն ունի ցանկացած աղջիկ: Սակայն ոմանք հասնում են իրենց ցանկալիին, իսկ մյուսներն այդպես էլ չեն լսում այդքան բաղձալի «արի ամուսնանանք»-ը:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում կանանց և աղջիկների 10 տեսակ, որոնցից տղամարդիկ շնչակտուր փախչում են:

1. Դերասանուհի

Ինչպես բացահայտել։ Այս աղջիկը չափազանց հետաքրքիր և առեղծվածային է: Նա միշտ ցանկացել է առանձնանալ և տարբերվել մյուսներից և հնարել է իր համար մի կերպար, որը և հիանալի կերպով մարմնավորում է առօրյայում:

Ինչու է նա փախչում։ Ամեն բանում պետք է չափը ճանաչել: Տղամարդիկ ունակ չեն մեծ քանակությամբ տարօրինակություններ և յուրօրինակություններ ընկալելու, ուստի ձեր չափազանց յուրահատուկ լինելը նրան կսկսի լարել և վանել: Վաղ թե ուշ նա կզգա, որ դուք ինչ-որ խաղ եք խաղում, որը հենց դուք էլ հնարել եք, և կանոններն էլ միայն ձեզ են հայտնի:

2. Ստեղծագործ անձնավորություն

Ինչպես բացահայտել։ Նրա ստեղծագործ հոգին արտահայտվում է ոչ թե արվեստի գործեր ստեղծելով, այլ չափազանց փոփոխական և անկայուն բնավորություն ունենալով: Այս վայրկյանին նա ուսում է սա, մյուսին՝ նա, հաջորդին էլ՝ մեկ այլ բան, և այդպես էլ չի կարողանում կողմնորոշվել, սակայն սիրելիից պահանջում է ըմբռնողական մոտեցում:

Ինչու է նա փախչում։ Նման կնոջ կողքին երբեք չես կարող իմանալ, թե հաջորդ վայրկյանին ինչ է լինելու: Սա հոգեկան վիճակը շարունակ լարվածության մեջ է պահում, և գալիս է մի պահ, երբ տղամարդն սկսում է կարծել, որ նա է այդ ամենի պատճառը:

3. Ամենագետիկ

Ինչպես բացահայտել։ Ահա նա, ով ամեն բան գիտի այն մասին, թե ինչ են ուզում տղամարդիկ: Նա գնացել է բոլոր հնարավոր սեմինարների՝ տղամարդուն գայթակղելուն և պահելուն նվիրված, իսկ նրա տան գրադարակները լի են ամուր ընտանիք կազմելուն նվիրված գրքերով: Նա առհասարակ ամեն բանից է խիստ տեղեկացված և միշտ ունի իր սեփական կարծիքը:

Ինչու է նա փախչում։ Դասախոսական տոնով ամեն բանի մասին «մասնագիտական» կարծիք հայտնող աղջիկը միանգամից վանում է տղամարդկանց և առաջացնում անպայմանորեն նրան հակաճառելու և սխալ հանելու ցանկություն:

4. Պիերո

Ինչպես բացահայտել։ Նրա մոտ ամեն բան վատ է. կյանքը դժվար է, կազմվածքը՝ իդեալից հեռու, կարիերան՝ չստացված, դե եղանակն էլ մյուս կողմից է նյարդայնացնում: Նա շարունակ վատ, դեպրեսիվ և ապատիկ տրամադրության մեջ է և ունակ չէ որևէ փոփոխություն անելու իր կյանքում:

Ինչու է նա փախչում։ Տղամարդը պաշտպան է, այլ ոչ հոգեթերապևտ: Ամեն անգամ, երբ նա տեսնում է, որ աղջիկը շարունակ տրտնջում է և ամեն բան անում է տառապյալի տեսքով, նրա մոտ առաջանում է վազելու, շատ արագ վազելու ցանկություն, որ հանկարծ ինքն էլ չվարակվի այդ հիրվանդությամբ:

5. Ամուսնության հողի վրա խանգարված

Ինչպես բացահայտել։ Այս աղջկա կյանքի գերագույն նպատակն ամուսնությունն է: Նա շարունակ փնտրտուքների մեջ է, քանի որ նա մանրակրկտորեն ամեն բան արդեն պլանավորել է, և միակ բանը, որ պակասում է, փեսացուն է: Տղամարդու հետ ծանոթության ժամանակ նա իր ողջ տեսքով ցույց է տալիս, որ նրա միակ ուղին դեպի ՔԿԱԳ-ն է (ЗАГС):

Ինչու է նա փախչում։ Ամուսնությունը շատ լուրջ և պատասխանատու քայլ է, իսկ տղամարդիկ նման հարցում շտապել, մեղմ ասած, չեն սիրում: Այնպես որ, ավելորդ ճնշումը նրանց միայն վանում է:

6. Անկախ

Ինչպես բացահայտել։ Միայնությունը նման կանանց չի անհանգստացնում: Կհայտնվի սիրելի մեկը՝ հրաշալի է, չի հայտնվի՝ հոգ չէ, միայնակ կապրի: Հոգու խորքում նա ինքն իրեն խոստովանում է, որ հավանաբար կհոգնի ամեն օր նույն տղամարդուն տեսնելուց: Հարաբերություններ սկսելիս նա սկսում է կասկածել՝ արդյոք հետագայում նա ավելի լավին չի հանդիպի:

Ինչու է նա փախչում։ Տղամարդը հոգնում է շարունակ փորձել համապատասխանել ինչ-որ իդեալի և մրցակցել գոյություն չունեցող և ի սկզբանե իրենից առավել մրցակիցների հետ: Իմաստ չկա լինել մեկի հետ, ով շարունակ ասում է, որ միայնակ էլ վատ չէր լինի:

7. Սառցե թագուհի

Ինչպես բացահայտել։ Սա էլ մեկ այլ ծայրահեղություն է: Սառցե թագուհին չի սիրում ծանոթանալ կամ եթե անգամ ծանոթանում էլ է, ապա նախաձեռնող չէ և կոնտակտի չի գնում: Նա գտնում է, որ տղամարդն ինքը պետք է ամեն բան անի, դուրս գա, իրեն փնտրի, գտնի, անգամ եթե ինքը ողջ օրը տանը նստած թախտին սպասում է բախտին:

Ինչու է նա փախչում։ Ցանկացած ծանոթություն նման աղջկա հետ դառնում է խնդիր, նա սկսում է ինքն իր արտաքինի վրա կասկածել և, առհասարակ, կասկածամտորեն մոտենալ ցանկացած բանի: Իհարկե, հարկավոր չէ ամեն պատահած տղամարդու վզից ընկնել, սակայն լիարժեք անտարբերություն ցուցաբերել նույնպես պետք չէ:

8. Առօրյա ռիթմում խճճված

Ինչպես բացահայտել։ Նրա ողջ կյանքն անցնում է տուն-աշխատանք, աշխատանք-տուն ռեժիմով: Աշխատանքի վայրում կարգին տղամարդիկ չկան, իսկ ակումբներում ոչ ոք լուրջ հարաբերություններ չի փնտրում: Ստացվում է, որ ինչ-որ տեղ տղամարդիկ կան, սակայն իր առօրյա ռիթմում չեն ներառվում:

Ինչու է նա փախչում։ Առօրյայում խճճված, աչքերի փայլը կորցրած և հոգնած դեմքով աղջիկը տղամարդկանց չի գրավում: Թափ տվեք ձեզ, նոր զբաղմունք գտեք կամ էլ գոնե փոփոխեք տնից աշխատանք ձեր սովորական ուղին:

9. Մայրիկ

Ինչպես բացահայտել։ Նա հոգ է տանում իր սիրելիի մասին, որ տաք հագնի, չմրսի, հաց ուտի, օրը 10 անգամ զանգում է, որ տեսնի՝ ինչպես է նա, ինչ է արել: Եթե նա հանկարծ գազավորված ըմպելիք ուզի, նա անպայման կպատմի նրան դրա վնասակար հետևանքների մասին և բնական հյութ կտա:

Ինչու է նա փախչում։ Տղամարդը կարող է միայն մեկ մայր ունենալ, երկրորդը նրան հարկավոր չէ: Նա արդեն եղել է որդու դերում, այժմ նա ցանկանում է լինել տղամարդ:

10. Ոչնչով չհետաքրքրվող

Ինչպես բացահայտել։ Այս աղջիկը չունի հետաքրքրություններ և նպատակներ այս կյանքում: Նա գնում է այնտեղ, ուր տանում են, և սեփական կարծիք չի ունենում:

Ինչու է նա փախչում։ Տղամարդիկ առաջին հայացքից կարծում են, որ նման աղջիկները բարի են, հոգատար և համեստ, ուստի արագ սիրահարվում են: Սակայն հիասթափությունը նույնպես արագ է լինում, երբ նրանք տեսնում են, որ նման աղջիկներն անհետաքրքիր են և ձանձրալի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular