ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մատնաշունչ. առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժումը

ՖՈՏՈ

Ինչպես գրում է doctors.am-ը, երբ թարախածին մանրէները փոքր վերքերի միջոցով ներթափանցում են ծայրային (եղունգային) ֆալանգի վրա, առաջանում է մատնաշունչ, որն իրենից ներկայացնում է մատի հյուսվածքների սուր թարախային բորբոքում: Տարբերում են մակերեսային (մաշկային, հարեղունգային և ենթաեղունգային) և խորը (ենթամաշկային, ջլային, հոդային, ոսկրային) մատնաշունչ:

Պատճառներ

Մատնաշունչի առաջացման պատճառ են հանդիսանում թարախածին մանրէները, որոնք փոքր վերքերի միջոցով ներթափանցում են եղունգային ֆալանգի վրա: Ենթաեղունգային մատնաշունչը առաջանում է ծակած վերքի ժամանակ կամ եղունգի ծայրի տակ փուշ մտնելիս:

Պաթոգենեզ

Մաշկային մատնաշունչի դեպքում թարախը կուտակվում է վերնամաշկի տակ, առաջանում է պղտոր, երբեմն` արյունային հեղուկով լցված բուշտ, որի շրջակա մաշկը կարմրում է: Ցավերը չափավոր են, լինում է այրոցի զգացում: Բուշտն աստիճանաբար մեծանում է, թարախային բորբոքումը կարող է անցնել խորը տեղադրված հյուսվածքները: 

Հարեղունգային մատնաշունչի դեպքում թարախաբուշտն առաջանում է եղունգային բարձիկի մաշկում: Եթե թարախը թափանցում է եղունգային թիթեղի տակ, մատնաշունչը կոչվում է ենթաեղունգային: Անուշադրության մատնելիս թարախային բորբոքումը կարող է տարածվել խորը` եղունգային մատոսկրի վրա: 

Խորը մատնաշունչը, որպես կանոն, առաջանում է մատի ափային մակերևույթին, սկզբում` մաշկի տակ: Քանի որ մատի այդ կողմում մաշկը պինդ է, թարախը երկար ժամանակ չի կարողանում դուրս գալ, այլ տարածվում է խորը հյուսվածքներ (ջիլ, հոդ, ոսկր), երբեմն ախտահարում է դրանք միաժամանակ: Ենթամաշկային մատնաշունչը բնորոշվում է մշտական շանթող ցավերով (հատկապես` գիշերը), մատը շոշափելիս առաջանում են սուր ցավեր: Եթե մատը շարժելիս ցավերն ավելի են ուժեղանում, դա վկայում է ջլի կամ հոդի վրա բորբոքման տարածման մասին:

Մատնաշունչի ցանկացած ձևը, հատկապես խորը, կարող է ծանր հետևանքների առաջացման պատճառ դառնալ: Թարախածին մանրէները կարող են արյան և ավշի միջոցով տարածվել հեռավոր օրգաններ ու հյուսվածքներ և ախտահարել դրանք, ինչպես նաև արյան վարակում առաջացնել: Ոսկրային մատնաշունչը կարող է ձևափոխել եղունգային մատոսկրը, ջիլն ու հոդը և հանգեցնել մատի անշարժության: 

Բուժում


Խորը մատնաշունչը ժամանակին չբուժելիս թարախը հաճախ տարածվում է ափի հյուսվածքների, այնուհետև նախաբազկի վրա, որի դեպքում պահանջվում է վիրաբուժական միջամտություն: Ուստի բորբոքման առաջին ախտանշաններն ի հայտ գալիս անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի: Ինքնաբուժում խորհուրդ չի տրվում: Չի կարելի նաև ծակել վերնամաշկի տակ առաջացած բուշտը: Առավել ևս անթույլատրելի է խորը մատնաշունչի ինքնաբուժումը քսուքներով, տաքացնող կոմպրեսներով և այլն: 

Կանխարգելում

Մաշկը մանր վնասվածքներից պաշտպանելու համար աշխատելիս հարկավոր է ձեռնոցներ կրել, պահպանել անձնական հիգիենայի կանոնները: Մատների մաշկի ցանկացած, նույնիսկ չնչին վնասվածքները մշակել սպիրտով, եղունգի տակ փուշ մտնելիս այն շտապ պետք է հանել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular