ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կատաստրոֆիկ ցածր տվյալներ՝ բասկետբոլում գրանցված մարզիկների աճ չկա․ Նազարյան

ՍՊՈՐՏ

Հայաստանի Բասկետբոլի գլխավոր ֆեդերացիայի քարտուղար Արթուր Նազարյանը Ֆեյսբում գրառում է արել․

«Հայաստանում ըստ պետական, պաշտոնական տվյալների ունենք ընդամենը շուրջ 48000 գրանցված մարզիկ․ դա բնակչության մոտ 1.6 %-ն է։ Սա ոչ թե ուղղակի ցածր, այլ կատաստրոֆիկ ցածր ցուցանիշ է։

Հարևան Վրաստանում գրանցված մարզիկների թիվը արդեն անցել է 200 հազարից, իսկ Հունգարիայում հասնում է գրեթե 1 միլիոնի։

Հաջորդ անգամ, երբ մեկը ձեզ ասի, թե Հայաստանում սպորտում «տպավորիչ հաջողություններ» ունենք, ուղղակի այս թվերը դրեք իր առաջ ու ասեք․

պետք է ազնվորն խոստովանենք, որ Եվրոպայում ունենք ամենավատ ցուցանիշներից մեկը, եթե ոչ՝ ամենավատը»,- գրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular