ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կակաոյի գների աճը ամբողջ աշխարհում հանգեցրել է շոկոլադի աննախադեպ գնաճի․ ո՞րն է պատճառը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Շոկոլադի գները կտրուկ աճել են ամբողջ աշխարհում՝ Գանայում և հարակից այլ տարածքներում վատ բերքի պատճառով: ԵՄ երկրների մակարդակով գնաճի ամենամեծ ցուցանիշը նկատվել է Լեհաստանում, որը կազմել է 39.1%։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մայիսին Եվրոպայում միջին գները 21.1%-ով բարձր էին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Կակաոյի գինը, որը նախկինում վաճառվում էր 2000-ից 3000 եվրոյի սահմաններում մեկ տոննայի համար, որոշակի ժամանակահատվածում հասավ մոտավորապես 13000 եվրոյի մեկ տոննայի համար։

Վերլուծաբանները կանխատեսում են, որ տարեվերջին գինը կմնա մոտ 9000 եվրոյի սահմաններում։ Միջազգային կակաոյի կազմակերպությունը գնահատում է, որ արտադրությունը նախորդ սեզոնի համեմատ նվազելէ մոտ 10%-ով:

Մասնագետները կակաոյի այս պակասը բացատրում են տարբեր գործոններով, ինչպիսիք են վատ եղանակային պայմանները, այդ թվում՝ առատ տեղումները, որոնց հաջորդում են սովորականից ավելի երկար չորային եղանակները, կլիմայի փոփոխությունը և Արևմտյան Աֆրիկայում մշակաբույսերի հիվանդությունները։

Հավելենք, որ կակաոյի գների աճը հանգեցրել է շոկոլադի աննախադեպ գնաճի, որն էլ իր հերթին ճնշումէ գործադրել շոկոլադ արտադրողների շահույթի վրա՝ թե՛ Եվրամիությունում, թե՛ ամբողջ աշխարհում։

Նանիկ Աղասյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular