ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում թալանել են հայտնի ընկերություններից մեկի վաճառքի մասնագետի բնակարանը, գողացել խոշոր չափի գումար, ոսկյա շղթա. Shamshyan

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 4-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Ավանեսովի փողոցի շենքերից մեկի բնակարանից խոշոր չափի գողություն է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր մեկնած Երևանի քրեական ոստիկաններին Երևանի 28-ամյա բնակիչը հայտնել է, որ նույն օրը ժամը 09։00-ից մինչև ժամը 13։30-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով բացելով բնակարանի մուտքի դուռը, մուտք են գործել ներս և գողացել 1 մլն 800 հազար դրամ, 3550 ԱՄՆ դոլար, 1500 Եվրո և ոսկյա շղթա՝ իր կախազարդով։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տուժածը աշխատում է Հայաստանում հայտնի ընկերություններից մեկում՝ որպես վաճառքի մասնագետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular