ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մասկի-շոու»՝ հանրությանն ահաբեկելու համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դատարանը կեսգիշերն անց որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին։ Ընդ որում, որպեսզի բողոքի ակցիաները բազմամարդ չլինեն, կալանքի միջնորդությունը քննարկվել է տարբեր դատարաններում։ Վազգեն Սաղաթելյանի հարցը քննարկվել է Աջափնյակի նստավայրում, Նարեկ Սամսոնյանի հարցն էլ՝ Նոր Նորքի և Ավանի նստավայրում։ Եվ արդյունքում դատավորներ Ռոման Սմբատյանն ու Մասիս Մելքոնյանը կալանքի որոշում են կայացրել։

Հաղորդումը իրավապահներին ներկայացրել էր խորհրդարանի նախագահը, ով նոյեմբերի 10-ի թողարկումից հետո Սաղաթելյանին ու Սամսոնյանին «շան լակոտներ» էր անվանել, վերջիններս էլ ավելի թունդ խոսքերով էին հակադարձել, և իրավապահները գրոհել էին հաղորդավարների բնակարանները։ Արդյունքում կրկին հերթական հարված է հասցվում ազատ խոսքին։ Լրագրողներին, լրատվական դաշտի ներկայացուցիչներին կալանավորելով, այն էլ նման գռեհիկ և դաժան ձևով, Փաշինյանը ընդամենը մեսիջ է հղում բոլոր լրատվամիջոցներին ու ընդդիմադիր տրամադրված անձանց, որ նրանց ևս նույն ճակատագիրն է սպասվում, եթե համարձակվեն քննադատել գործող իշխանություններին։

Հատկապես խորհրդարանական ընտրություններից առաջ գործող իշխանությունները խնդիր ունեն ցույց տալու, թե իրենք բավական ամուր են, և հենց այդ նպատակով էլ իրականացվել էր այդ «մասկի շոուն», մինչդեռ դա առաջին հերթին վկայում է հենց գործող իշխանությունների վախերի մասին։ Իրապես ուժեղ իշխանությունը նման քայլի կարիք երբեք չէր ունենա։

Արփինե Ստեփանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular