ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը ձևեր է թափում՝ որոշ պատգամավորներից ազատվելու համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ խորհրդարանում հերթական տարօրինակ միջադեպն է տեղի ունեցել, երբ նիստը սկսվել է սովորականից ավելի ուշ։ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները չէին կարողացել քվորում ապահովել։ Ու սա զայրացրել էր բյուջեի քննարկման համար խորհրդարան ժամանած Նիկոլ Փաշինյանին, ով նախ մունաթ էր եկել ԱԺ նախագահի վրա, ապա ցուցադրաբար վերցրել նոթբուքն ու հեռախոսը և հեռացել նիստերի դահլիճից։ ԱԺ նախագահն էլ հետևել էր նրան, ապա և միջանցքում խոստովանել, որ վարչապետը բավական զայրացած է եղել։

Ընդ որում, նիստը մեկնարկել էր 15 րոպե անց, և Փաշինյանը ավելի ուշ էր ներկայացել՝ այդ կերպ իր արհամարհանքը հայտնելով սեփական խմբակցության պատգամավորներին։ Նախօրեին տեղի ունեցել էր նմանատիպ մի միջադեպ, երբ նիստը հետաձգվել էր Անդրանիկ Քոչարյանի պատճառով, երկու դեպքում էլ տարածված տեսանյութերում ակնհայտ երևում է, որ Փաշինյանը բավականին լուրջ զայրացել է։ Մինչդեռ «Քաղպայմանագրում» վստահ են, որ դա ընդամենը թատերական ներկայացում էր Նիկոլ Փաշինյանի կողմից, որպեսզի վերջինս կարողանա խորհրդարանական ընտրություններից առաջ ազատվել այն պաշտոնյաներից, որոնց նկատմամբ ջերմ տրամադրված չէ, և երկու դեպքում էլ նրան նման հնարավորություն տվել են թե՛ Անդրանիկ Քոչարյանը, թե՛ ԱԺ նախագահը։

Մինչդեռ ակնհայտ փաստ է, որ քվորում ապահովելու և պատգամավորների խորհրդարան «բերման ենթարկելու» գործը ոչ թե Ազգային ժողովի նախագահին է, այլ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ու քարտուղար Արթուր Հովհաննիսյանի պարտականությունն է, և եթե Փաշինյանը իսկապես զայրանալու առիթ ուներ, ապա՝ կոնկրետ այդ երկու անձանց նկատմամբ։ Այդուհանդերձ, առիթը նա օգտագործել է հենց բոլորի ներկայությամբ ԱԺ նախագահի վրա մունաթ գալու նպատակով։ Գաղտնիք չէ, որ Փաշինյանը չի ցանկանում այժմյան նախագահին հաջորդ գումարման խորհրդարանում դարձնել Ազգային ժողովի նախագահ, ավելին՝ ցանկանում է ընդհանրապես ազատվել նրանից կամ էլ լավագույն դեպքում թողնել պատգամավորի պաշտոնում։ Իսկ խորհրդարանի նախագահի պաշտոնում դիտարկում է ԱՄՆ-ում նախկին դեսպան Լիլիթ Մակունցի թեկնածությունը։

Սաթենիկ Մուրադյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular