ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ներկայացվել է երկու էկրան ունեցող YotaPhone 3 սմարթֆոնը

ՖՈՏՈ

Հարբինում անցկացված 4-րդ ռուս-չինական էքսպո-ում BaoliYota Technology ընկերությունը ցուցադրել է սմարթֆոնի նոր տարբերակը:

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, YotaPhone 3-ը մտադիր են թողարկել երկու տարբերակով` 64 ԳԲ և 128 ԳԲ հիշողությամբ: Նորագույն սարքավորումները կարժենան` 350 և 450 դոլար համապատասխանաբար:

Բացի այդ, սմարթֆոնը կհամալրվի երկու անկախ էկրանով, որոնցից մեկն ստեղծվել է էլեկտրոնային թանաքի տեխնոլոգիայով: Վաճառքում սմարթֆոնները կհայտնվեն այս տարվա ավարտին:

Ենթադրվում է, որ YotaPhone 3-ը կաշխատի Snadpragon 820 քառամիջուկ պրոցեսորով և համալրված կլինի 3 կամ 4 ԳԲ օպերատիվ հիշողությամբ:

BaoliYota Technology չինական ընկերությանն է պատկանում Yota Devices-ի բաժնետոմսերի 30 տոկոսը, իսկ 25.1 տոկոսը «Ռոստեխին»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular