ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


10 պատճառ՝ ամենօրյա սննդակարգում լոլիկ ներառելու համար

ՖՈՏՈ

Լոլիկը բնության տված ամենաօգտակար մթերքներից մեկն է: Այն հարուստ է մի շարք կարևոր վիտամիններով ու միկրոտարրերով, ինչի շնորհիվ ոչ միայն սնուցում է օրգանիզմն անհրաժեշտ օգտակար նյութերով, այլև օգնում է բուժել ու կանխել բազմաթիվ հիվանդություններ:

Դեռ 200 տարի առաջ այս բանջարեղենը թունավոր էր համարվում, մինչդեռ այսօր գիտնականները խորհուրդ են տալիս ամեն օր լոլիկ օգտագործել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 10 պատճառ՝ ամեն օր լոլիկ ուտելու համար:

Լոլիկի օգտակար հատկությունները

1.  Այս բանջարեղենը պարունակում է մեծ քանակությամբ ֆոլաթթու, A և C վիտամիններ, ինչպես նաև մի շարք հակաօքսիդանտներ, որոնց շարքին են դասվում նաև լիկոպինը, լյուտեինը, բետա-կարոտինը, ալֆա-լիպոյաթթուն և խոլինը: Լիկոպինը պատասխանատու է լոլիկի գույնի համար, ուստի կարմիր լոլիկները շատ ավելի օգտակար են, քան այլ երանգ ունեցողները:

2.  Լոլիկի բաղադրության մեջ պարունակվող ալֆա-լիպոյաթթում գլյուկոզան վերածում է էներգիայի, ինչպես նաև օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակն ու պահպանել արյունատար անոթների առաձգականությունը:

3.  Խոլինն անփոխարինելի նյութ է, երբ խոսքը վերաբերում է հիշողության ու մտավոր կարողությունների բարելավմանը: Բացի այդ, այն նաև շատ օգտակար է սպորտով զբաղվելու դեպքում:

4.  Լոլիկները նաև հարուստ են խնձորաթթվով ու կիտրոնաթթվով, որոնք օգնում են ազատվել սրտանոթային և մարսողական համակարգերի հետ կապված խնդիրներից:

5.  A և C վիտամիններն ամրապնդում են իմունային համակարգն ու բարելավում ընդհանուր ինքնազգացողությունը:

6.  Լոլիկների բաղադրության մեջ պարունակվող լիկոպինը կանխում է քաղցկեղի ուռուցքների առաջացումը, ինչպես նաև հիանալի կանխարգելիչ միջոց է մակուլադեգեներացիայի դեմ, որը կարող է դառնալ կուրության պատճառ: Ընդ որում՝ ջերմային մշակման դեպքում լիկոպինի քանակությունը միայն ավելանում է, ուստի միայն հում լոլիկ ուտելը պարտադիր չէ: Նաև շատ օգտակար է լոլիկն արևածաղկի կամ ձիթապտղի յուղի հետ օգտագործելը, քանի որ այդ դեպքում օգտակար նյութերն ավելի լավ են յուրացվում:

7.  Լոլիկներից բացի շատ օգտակար են նաև բոլոր այն ուտեստները, որոնք լոլիկ են պարունակում: Օրինակ՝ տոմատի հյութն օգնում է ցածր թթվայնությամբ գաստրիտի, անեմիայի (սակավարյունություն) և հիշողության վատացման դեպքում:

8.  Այս հյութն օժտված է նաև լուծողական հատկությամբ, ուստի հաճախ նշանակվում է փորկապության դեպքում:

9.  Լոլիկն օգնում է բարելավել ոչ միայն ֆիզիկական առողջությունը, այլև հոգեկան: Դրա բաղադրության մեջ պարունակվում է հսկայական քանակությամբ սերոտոնին ու թիամին, որոնք համարվում են երջանկության հորմոն և օգնում են հաղթահարել ընկճախտը (դեպրեսիա) և բարելավել տրամադրությունը: Սա է պատճառը, որ սթրեսի, հոգեկան ծանր ապրումների կամ ճնշվածության դեպքում խորհուրդ է տրվում լոլիկ օգտագործել:

10.  Բացի այդ, լոլիկը շատ արժեքավոր դիետիկ մթերք է: Չնայած իր բազմաթիվ օգտակար հատկություններին՝ այն ունի շատ ցածր կալորիականություն և կարող է օգտագործվել ցանկացած սննդակարգի դեպքում: Բանն այն է, որ այս բանջարեղենում պարունակվող քրոմը արգելակում է քաղցի զգացողությունը, ինչի շնորհիվ մարդը շատ արագ հագենում է և այդ զգացոզությունը պահպանվում է բավական երկար ժամանակ:

Սակայն այս մթերքն ունի նաև որոշ հակացուցումներ: Օրինակ՝ լոլիկը խորհուրդ չի տրվում օգտագործել լեղաքարային և միազաքարային հիվանդությունների դեպքում: Բացի այդ, այն կարող է առաջացնել նաև ալերգիաներ, ուստի նման ռեակցիաների դեքում նույնպես հարկավոր է բացառել լոլիկը:

Նաև հարկավոր է բացառել կամ գոնե հնարավորինս նվազեցնել մարինացված կամ պահածոյացված լոլիկների կիրառությունը, քանի որ դրանք կարող են նպաստել սրտանոթային հիվանդությունների և խոցային հիվանդության սրմանը: Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ամռանն օգտագործել թարմ լոլիկ, իսկ ձմռանը՝ սառեցրած:

 

Նյութի աղբյուրը՝ znaxyar.ru

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular