ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Զանգեզուրի միջանցքի» բացումը օգուտ կբերի Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներին. Ալիև

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Զանգեզուրի միջանցքի» բացումը օգուտ կբերի Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ադրբեջանական ԶԼՄ-ներիփոխանցմամբ։

Նա նշել է, որ Ադրբեջանում ստեղծված ժամանակակից երթուղային ենթակառուցվածքները, այդ թվում՝ առևտրային նավատորմը, «Ալաթ» միջազգային առևտրային նավահանգիստը, որի հզորությունն առաջիկա տարիներին կհասնի 25 միլիոն տոննայի, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, ինչպես նաև երկրի ինը միջազգային օդանավակայանները՝ այս բոլոր գործոնները ամրապնդում են Ադրբեջանի դերը որպես համաշխարհային երթուղային և լոգիստիկ կենտրոն։

Նրա խոսքով, Ուզբեկստանի և Ադրբեջանի միջև համագործակցության հիմնական ոլորտներից մեկը բազմազան տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումն ու տարանցիկ հնարավորությունների ընդլայնումն է։

«Այս ոլորտում մեր երկրների մասնակցությունը «Միջին միջանցքի» միջազգային տրանսպորտային երթուղուն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ Ադրբեջանը կարևոր տարանցիկ երկիր է Ուզբեկստանի և Կենտրոնական Ասիայի երկրների համար։ Վերջին տարիներին Միջին միջանցքով արտահանման հնարավորությունների և բեռնափոխադրումների աճը ձեռք է բերել առանձնահատուկ ռազմավարական նշանակություն», - հավելել է Ալիևը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular