ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իմ հարազատների վրա հարձшկումները ընկալում եմ որպես անձամբ ինձ ուղղված հարձшկումներ. Նեթանյահու

ԻՐԱՎՈՒՆՔ

Վարչապետ Բենիամին Նեթանյահուն X հարթակում գրառում է արել՝ պաշտպանելով իր ընտանիքի անդամներին, որոնք, նրա խոսքով, անընդհատ հարձակումների տակ են։

Նանշել է, որ իր կինը բոլոր Իսրայելի վարչապետների կանանցից միակն է, որը շարունակում է աշխատել իր մասնագիտությամբ՝ որպես մանկական հոգեբան։ Նա ուղեկցել է պատանդների և զոհվածների ընտանիքներին, պահեստազորի կանանց և երկար տարիներ օգնել է միայնակ զինվորների, քաղցկեղով հիվանդների, Հոլոքոստը վերապրածների և շատ ուրիշների։

«Նա մեծ օգնություն է ինձ և Իսրայել պետության համար՝ համաշխարհային առաջնորդների հետ հանդիպումներում, որոնք ճանաչում են նրա կարողություններն ու իմաստությունը։ Նախագահ Թրամփը նրան անվանում է «Բիբիի գաղտնի զենքը»: Այս ամենը տեղի է ունենում միայն այն պատճառով, որ նա իմ կինն է», - գրել է Նեթանյահուն։

Նեթանյահուն ասում է, որ իր որդին՝ Յաիրը, որը պաշտպանում է Իսրայելի դիրքորոշումը բացառապես հայրենասիրությունից և երկրի ու նրա ժողովրդի հանդեպ սիրուց ելնելով, հայտնվել է նույն իրավիճակում։

Նա շեշտել է, որ իր հարազատների վրա հարձակումները ընկալում է որպես անձամբ իր վրա հարձակումներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular