Զատուլին. Բաքվի շքերթը ծաղր է հայերի հանդեպ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎերջերս Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի համատեղ ռազմական շքերթ, որը նվիրված էր Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտին։
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը դա համարում է հայերի նկատմամբ «ծանր անարդարություն», գրում է politnavigator.news-ը։
«Ակնհայտ է, որ հաղթանակի շքերթները գնալով ավելի տպավորիչ են դառնում։ Սա միայն Ադրբեջանի ղեկավարության ցանկությունը չէ ամրապնդել իր տեղը պատմության մեջ և երկարաձգել հաղթանակի էյֆորիան։ Սա նաև ապացույց է այն բանի, որ միջազգային հանդիպումներում Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների կողմից խաղաղության մասին խոսակցությունները չեն նվազեցնում այն փաստը, որ հարաբերությունների նոր փուլը կառուցված է հարևանների նկատմամբ ծանր անարդարության վրա։ Միայն Լեռնային Ղարաբաղից փախստականների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերի վերցված ղեկավարների հարցը հաստատում է, որ նոր խաղաղության կամ հարաբերությունների նոր փուլի մասին խոսք չկա։ Խոսք է գնում Հայաստանի շահերի զիջման մասին, Փաշինյանի կառավարությունը իրեն թույլ է տալիս հետևել այնպիսի ուղու, որը հեռու է իրենց կյանքը զոհաբերած և այսօր տառապող մարդկանց հիշատակի նկատմամբ հարգանքից», - ասել է Զատուլինը։ Նա կարծում է, որ նման խնդիրները կլուծվեն միայն Հայաստանում ղեկավարության փոփոխությունից հետո։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am