ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկուհին շրջագայել է աշխարհով մեկ ու ծանոթացել ֆեյսբուքյան 626 ընկերոջ հետ (լուսանկարներ)

ՖՈՏՈ

Facebook սոցկայքն այն հարթակն է, որտեղ օգտատերերի մեծ մասն ունի հարյուրավոր, իսկ երբեմն էլ հազարավոր վիրտուալ ընկերներ, որոնց մեծ մասին չի էլ ճանաչում:

Ամերիկացի արվեստագետ Տանյա Հոլանդերը որոշել է շրջագայել աշխարհով մեկ ու անձամբ ծանոթանալ իր ֆեյսբուքյան 626 ընկերոջից ամեն մեկի հետ:

Ինչպես նշում է Oddity Central-ը, ֆեյսբուքյան ընկերների հետ ծանոթությունը տևել է 5 տարի: Արդյունքում Մեն նահանգի բնակչուհին նկարահանել է «Արդյո՞ք Դու ընկերս ես» խորագրով վավերագրական ֆիլմը: 

Կնոջ խոսքով՝ նման քայլի դիմելու գաղափարն իր մոտ հղացել է շատ անսպասելի:

Իր երկարատև ուղևորության ժամանակ նա այցելել է 4 մայրցամաք, 12 երկիր, ինչպես նաև ԱՄՆ 43 նահանգ: Ընդհանուր առմամբ, Հոլանդերին հյուրընկալել են մոտ 400 տանը: Արդյունքում ֆեյսբուքյան օգտատերը ծանոթացել է բոլոր ընկերների հետ, զրուցել ու լուսանկարվել նրանց հետ:

Վերջիվերջո ամերիկուհին հանգել է այն եզրակացությանը, որ վիրտուալ ընկերների մեջ քիչ չեն այնպիսինները, որոնց հետ կցանկանար իրական կյանքում էլ ընկերություն անել:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular