ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիվադադար եղած, քունը կորցրած իշխանություն. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այնպիսի տպավորություն է, որ վերջին մեկ շաբաթ-10 օրվա ընթացքում հիմնական ընդդիմադիր ուժերն ու գործիչները «խոսքները մեկ են արել»՝ փաշինյանական իշխանությանն ու ՔՊ-ին, ժողովրդական խոսքով ասած, «ընկնավորացնել»:

Մի կողմից, իհարկե, քպական քարոզիչներն ու քարոզչապետը ձևացնում են, թե իրենց ամենևին հետաքրքիր չէ, իրենց՝ «վեջը չէ»: Բայց այդ ցուցադրական անտարբերության հարցում չեն հաջողում:

Իրականությունն ու սոցցանցային հարթակներում իշխանության ներկայացուցիչների ու նրանց սատելիտների ջղագրգիռ պահվածքը, «նոն-ստոպ» գրառումներն ու հայտարարությունները հուշում են, որ ընդդիմադիր գործիչների ելույթները լրջորեն ազդում են Փաշինյանի ու նրա «կոմպանիայի» վրա:

Փորձենք հետևել մեկ շաբաթվա իրադարձություններին: Նախ՝ լրահոսում ակտիվորեն շրջանառվեց տեղեկություն, որ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ԱՄՆ-ում հարցազրույց է տվել հայտնի լրագրող Թաքեր Կառլսոնին: Դեռ հարցազրույցի տեսանյութն անգամ չհրապարակված՝ քպական քարոզչահեծելազորը, բոլոր «մարտակարգերը» խառնած, լցվեց սոցցանցեր՝ կեղծ ու ապակողմնորոշող «լուրեր» սկսեցին տարածել, «անկանոն շարժումներ» անել:

Այդ հարցազրույցը, ի վերջո, հրապարակվեց: Բայց դա դեռ քպական քարոզիչները չէին հասցրել մարսել, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը որոշեց բավական երկար, ծավալուն հարցազրույց տալ: Առնվազն մեկն ամբողջ գիշեր չքնեց (դե, հասկանալի է՝ ոչ միայն նա), նստեց, մոտ 7 ժամանոց հարցազրույցը նայեց, ընդհանրապես քունը փախավ: Ու լուսադեմին սկսվեց... Ֆեյսբուքյան գրառումը գրառման ետևից, ինչպես ասվեց՝ «նոն-ստոպ» ռեժիմով:

Բայց դա էլ քիչ էր, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ որոշեց հարցազրույց տալ, որը եթեր հեռարձակվեց կիրակի երեկոյան: Մի խոսքով, անքուն գիշերվանից հետո քպականների ու սատելիտների կիրակին էլ հարամ եղավ:

Պարզ էր, որ դա արդեն Փաշինյանին ու նրա քարոզիչներին, պատկերավոր ասած, նախաինֆարկտային վիճակի էր հասցրել: Իդեալական կլիներ, եթե երկուշաբթի առավոտյան էլ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մի երկու բառ ասեր՝ ինչպես նա է կարողանում դա անել: Այդ դեպքում քպականներն ամբողջ թիմով երևի սաղմոսերգության անցնեին:

Սարկազմը՝ սարկազմ, բայց մեկ բան պարզ է. իշխանությունը, որը ամեն անգամ ցնցումների և ջղակծկումների մեջ է ընկնում ընդդիմադիր գործիչների հենց միայն մի հարցազրույցից կամ ասուլիսից, ինքն իր ողջ էությամբ ցույց է տալիս, որ «ապրում» է սրված սեփական վախերի ու տագնապների միջավայրում: Միամիտ չեն, հիանալի հասկանում են թե՛ ներկա վիճակը, թե՛ 2026-ի հեռանկարները...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular