ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանում զինվnրական ծառայության ժամկետը կարող է կրճատվել վեց ամսով

ԻՐԱՎՈՒՆՔ

Ադրբեջանում սպաների համար խաղաղ ժամանակ ակտիվ զինվորական ծառայության ժամկետը կարող է կրճատվել 6 ամսով, հաղորդում է Report-ը։

«Զինվորական ծառայության մասին կանոնակարգը հաստատելու մասին» և «Զինվորական պարտքի և զինվորական ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին համապատասխան օրինագիծը քննարկվել է Ադրբեջանի պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդարանական հանձնաժողովի անդամների կողմից։

Փոփոխությունների նախագծի համաձայն՝ պահեստազորից ակտիվ զինվորական ծառայության զորակոչված կամ պայմանագրային հիմունքներով կամավոր կերպով ակտիվ զինվորական ծառայության զորակոչված սպաների համար խաղաղ ժամանակ ակտիվ զինվորական ծառայության ժամկետը կրճատվելու է վեց ամսով՝ մինչև մեկ տարի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular