ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանական սերուցքը ստուգումներ է անցնում, ՌԴ-ի արգելքը կապված է ոչ թե որակի, այլ՝ ծագման հետ․ ՍԱՏՄ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Իրանից ներմուծվող կաթնային սերուցքը սահմանային վերահսկողությունից անցնում է փաստաթղթային և լաբորատոր փորձաքննությամբ, հայտնում են ՍԱՏՄ-ից։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկացմամբ՝ միայն այն դեպքում, երբ սերուցքը համապատասխանում է իրավական ակտերով սահմանված բոլոր նորմերին, այն ներմուծվում և իրացվում է։

Անհամապատասխանությունների դեպքում ներմուծումն արգելվում է։

Ինչ վերաբերում է ՌԴ-ի կողմից իրանական կաթնային սերուցքով կաթնամթերքի ներմուծման արգելքին, ՍԱՏՄ-ից հայտնում են, թե խնդիրը բոլորովին այլ է.

«Իրանական հումքով իրանական ծագման կաթնամթերք ՌԴ-ում վաճառվում է և ռուսական կողմը ցանկանում է իր երկրում հայկական ծագման կաթնամթերքն ունենալ բացառապես հայկական հումքով»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular