Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ նոյմեբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 48-ամյա Հովհաննես Մ.-ն իր վարած «Howo» մակնիշի բեռնատարով Քաջարան համայնքի Ձագիկավան բնակավայրի ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Քաջարան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամաել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության Ստեփանյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ոստիկանության Կապանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հովհաննես Մ.-ն աշխատում է «ՖՐԵՇ ԼՈԳԻՍՏԻԿ» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ: