ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


McLaren-ը գաղտնազերծել է 570S Spider մեքենան (լուսանկարներ)

ՖՈՏՈ

Լյուքս դասի մեքենաների արտադրությամբ զբաղվող McLaren ընկերությունը ներկայացրել է 570S կուպեի նոր տարբերակը՝ 570S Spider-ը, որի պաշտոնական շնորհանդեսը կայանալու է Գուդվուդի արագության փառատոնի ժամանակ:

Ինչպես նշում է Luxury Launches կայքը, մեքենայի տանիքը բացել-փակելու համար անհրաժեշտ է 15 վայրկյան:

Ինչ վերաբերում է նորույթի տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է 562 ձիաուժ հզորությամբ, 3.8 լ աշխատանքային ծավալով, երկտուրբո V8 շարժիչով, որը 0-ից 100 կմ/ժ արագություն է զարգացնում 3.1 վայրկյանում: Մինչդեռ մեքենայի զարգացրած առավելագույն արագությունը 328 կմ/ժ է:

Աղբյուրը մանրամասնում է, որ դեղին և կապույտ գույներով արտադրվելիք մոդելներից յուրաքանչյուրը կարժենա 208.000 դոլար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular