ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայից նշել են՝ ինչը կարող էր լինել ինքնաթիռի կործանման պատճառը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանում թուրքական ռազմական ինքնաթիռի կործանումը կարող է վկայել արտաքին միջամտության մասին, այս մասին հայտնում է «Թուրքիե» թերթը:

Թերթը նշել է, որ ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել օդում։ Սա կարող է լինել արտաքին հարվածի կամ ինքնաթիռում գտնվող զինամթերքի պայթյունի հետևանք։

Հիշեցնենք՝ Նոյեմբերի 11-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Վրաստանում կործանվել է Ադրբեջանից մեկնած C-130 ռազմական ինքնաթիռ։ Ըստ նախարարության՝ որոնողական-փրկարարական գործողություններ են սկսվել վրացական իշխանությունների հետ համակարգված։

Հավելենք, որ Վրաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտ, Սիղնաղիի մոտակայքում վթարի ենթարկված թուրքական C-130 բեռնատար ինքնաթիռում զոհվել են բոլոր 20 թուրք զինծառայողները, այդ թվում՝ անձնակազմի անդամները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular