ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տավուշի համայնքային ոստիկանները բացահայտել են ապօրինի անտառահատման դեպքը

ԻՐԱՎՈՒՆՔ

Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ապօրինի անտառահատումների դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակում նոյեմբերի 4-ին կատարած շրջագայության ժամանակ Նավուր-Իծաքար գյուղերի խաչմերուկում կանգնեցրել են փայտանյութով բարձված «ԳԱԶ-66» մակնիշի մեքենան: Ստուգման արդյունքում պարզվել է, որ բեռնատարի թափքում կա շուրջ 7 խմ վառելափայտ: Պարզվել է, որ այն պատրաստված է հաճարենի ծառատեսակից, սակայն Վերին Ծաղկավան գյուղի բնակիչ վարորդի ներկայացրած փաստաթուղթը չի համապատասխանել թափքում առկա փայտանյութի հետ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Բերդի քննչական բաժին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular