ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կյանքում ամենաբարդը զգացմունքների մասին խոսելն է». Քրիստինե Հովհաննիսյանի ու Գևորգ Մկրտչյանի նոր ֆոտոշարքը

ՖՈՏՈ

Դերասանուհի Քրիստինե Հովհաննիսյանն ու երգիչ Գևորգ Մկրտչյանը նոր ֆոտոշարք են հրապարակել Ինստագրամում ու անկեղծացել, որ Arm Games-ը բավական բարդ ու հետաքրքիր փուլ էր իրենց կյանքում: 

«Կյանքում հավանաբար ամենաբարդ երևույթներից մեկը զգացողությունների ու զգացմունքների մասին խոսելն է: Ավարտվեց Arm Games-ը…

Կյանքն ինձ սովորեցրել է, որ չկան ուղղակի խաղեր ու ցանկացած փուլում դու չունես այլ տարբերակ քան ոչ թե պարզապես լինել, այլ լինել ուժեղ, զորեղ՝ անվանեք ինչպես հարկ կհամարեք: Չկա այլ տարբերակ, որովհետև ինչպես կյանքում, այնպես էլ խաղում կան մարդիկ ովքեր քեզ հավատում են ու ում դու ես հավատում:

Հայտնվելով էքստրեմալ հակառակորդ թիմերի միջև, նպատակը պարզ էր՝ մեզնից մեկը պետք է հասներ վերջնակետին։ Եվ մենք դա արեցինք, զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը՝ հաղթանակին արժանացավ մեր ուժեղագույն Հռիփսիմե Խուրշուդյանը»,- գրել է Քրիստինե Հովհաննիսյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular