ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այս կերպարով ծաղրում եմ քմահաճ աղջիկների». Աննա Դովլաթյանը` նոր սիթքոմում նկարահանվելու մասին

ՖՈՏՈ

LIFE.TERT.AM-ը գրում է.

Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը սկսել է  նկարահանվել «Շանթ» հեռուստաընկերության Outdance սիթքոմում։ Այս մասին Tert.am Life–ին հայտնեց դերասանուհին և լուսանկարներ տրամադրեց նկարահանման հրապարակից։ Նա նշեց, որ առաջարկը ստացել է հեռուստաընկերությունից` ծանոթանալով կերպարին, ընդունել է։

 

«Առաջին անգամ եմ խաղում հումորային սիթքոմում։ Ինձ համար սա նորություն էր, քանի որ հիմնականում սերիալներում եմ դերեր մարմնավորել։ Սկզբում բարդ պատկերացում ունեի սիթքոմում նկարահանվելու մասին։ Մոտեցումս այլ էր, բայց ռեժիսորի հետ աշխատելուց հետո հասկացա, որ սխալ պատկերացում եմ ունեցել։ Նա ինձ ասում է, որ պետք չէ այդպես լուրջ մոտենալ դերին, այն պետք է լինի ավելի թեթև, որպեսզի հումորային ստացվի։ Մեր նպատակն է` ճիշտ մատուցել կերպարը, որպեսզի այն, անգամ, լուրջ իրավիճակներում ծիծաղ առաջացնի հեռուստադիտողի մոտ»,– ասաց Աննան։

 

Դերասանուհու կերպարի անունն Անիտա է։ Նա ազդեցիկ մարդու դուստր է` քմահաճ, ինքնավստահ, բայց բարի աղջիկ։ «Անիտայի թուլությունը մի տղա է, որի մոտ պարի դասերի է գնում։ Ամեն ինչ անում է ուշադրություն գրավելու համար։ Դերը հետաքրքիր է, բայց իրականում նման բնավորությամբ մարդկանց չեմ սիրում։ Հուսով եմ` հանդիսատեսը կերպարը չի ասոցացնի ինձ հետ։ Քանի որ շատ հաճախ հեռուստադիտողն ընկալում է քեզ այնպիսին, ինչպիսին կերպարդ է։ Շատ անգամ հաշվի չեն առնում, որ դա դեր է և քեզ նման չէ։ Ես քմահաճ չեմ։ Ինքս չեմ սիրում նմանատիպ մարդկանց, քանի որ մտածում եմ` միայն դատարկ մարդը կարող է նման կերպ պահել իրեն։ Կարելի է ասել, որ այս կերպարով ծաղրում եմ այդ տեսակի մարդկանց»,– նշեց Աննան։

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular