ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ …Դելորդ արմանյակ

ՖՈՏՈ

Դյումայի վեպերից ամբողջ աշխարհում հայտնի հրացանակիր Դ'Արտանյանից հետո երկրորդ համաշխարհային ճանաչում ունեցող «գասկոնացին» Դելորդն արմանյակ է՝ նուրբ և հրաշագեղ սպիրտային խմիչքը։ Կար մի ժամանակ, երբ այդ ըմպելիքը գլխավոր դեր չէր խաղում, բայց քսաներորդ դարում նրա վառ բնույթը նպաստել է այդ ըմպելիքի արժեքի ճանաչմանը իսկական գիտակների կողմից։ Ներկայումս Դելորդ արմանյակի տունը աշխարհում ամենահայտնի և հարգվածներից մեկն է։

Այս հայտնի գասկոնացի արտադրողի պատմությունը սկսվել է 1875 թվականին, երբ գասկոնացի Պրոսպերո Դելորդը ներդրում է կատարել արմանյակ ըմպելիքի զարգացման մեջ։ Այդ ներդրումը բավականին հաջողակ էր շնորհիվ ապագա ընկերության սեփականատիրոջ գործարար հմտության և ինտուիցիայի։ Դելորդի կալվածքը գտնվում էր Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Արմանյակ շրջանում։ Կալվածքը զբաղեցնում էր 21 հեկտար։ Պրոսպերոն այդ հողերը գրեթե ամբողջությունը վերածել էր իր սեփական հիանալի խաղողի այգիների։ Գտնվելով իդեալական հողի վրա նա սկսել է արտադրել սպիրտներ՝ անմոռանալի համով և բույրով։

Դելորդ Արմանյակի ավանդական հումքը Ունի Բլան, Ֆոլ Բլանշ և Կոլոմբարդ խաղողներն են: Սրանք հին տեսակներ են, որոնք վերապրել են Եվրոպան ավերած խաղողի որթի ժանտախտին՝ ֆիլոքսերային: Ավազոտ հողերը պարունակում են մեծ քանակությամբ երկաթ, ինչը թույլ է տալիս Դելորդին պահպանել ֆիլոքսերայի ժանտախտից առաջ գոյություն ունեցած որոշ հին խաղողի այգիներ: Հիշեցնենք, որ այդ վնասատուն տասնիններորդ դարի վերջին ոչնչացրեց Ֆրանսիայի խաղողի այգիների զգալի մասը: Դելորդը գործնականում մնաց այս այժմ անհետացած դասական խաղողի տեսակների միակ սեփականատերը:
21-րդ դարում էլ Դելորդ արմանյակը շարունակում է արտադրվել հին ավանդույթներով: Թորումը, ինչպես նախկինում, տեղի է ունենում ցածր արտադրողականությամբ հնաոճ թորման տարաներում: Այնուամենայնիվ, այս դանդաղ թորման շնորհիվ թորումը պահպանում է սպիրտի թանկարժեք բաղադրիչները, որոնք էլ ըմպելիքին տալիս են յուրահատուկ համ:

Ընկերության ներկայիս սեփականատեր Ժակ Դելորդը (Դելորդի հինգերորդ սերունդը) և նրա մասնագետները ընտրում են լավագույն թորվածքները՝ եզակի արմանյակային սպիրտներ ստանալու համար: Արմանյակի  այդ տան պահոցներում կան տարբեր տարիքի բազմաթիվ տակառներ, որոնցում արմանյակը հասունանում է փուլերով: Այս մանրակրկիտ գործընթացի շնորհիվ էլ Դելորդ արմանյակը արժանիորեն համաշխարհային ճանաչում է վայելում:
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular