ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկյան զենքի մատակարարումը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին դադարեցվել է ԱՄՆ-ում շաթդաունի պատճառով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՆԱՏՕ-ի դաշնակիցներին և Ուկրաինային աջակցելու համար նախատեսված ԱՄՆ-ի զենքի ավելի քան 5 միլիարդ դոլարի արտահանումը հետաձգվել է կառավարության շարունակական փակման պատճառով, հաղորդել է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտին։

Ըստ աղբյուրների՝ շաթդաունը, որն արդեն տևում է40-րդ օր, հանգեցրել է կրճատումների, ծրագրերի կասեցման և դանդաղեցման հիմնական դաշնային գործակալություններում, այդ թվում՝ Պետդեպարտամենտի Քաղաքական-ռազմական գործերի բյուրոյում, որը գործում է անձնակազմի ընդամենը 25%-ով։

Հետաձգումներն ազդում են AMRAAM հրթիռների, Aegis մարտական ​​համակարգերի և HIMARS-ի մատակարարումների վրա՝ այնպիսի երկրներ, ինչպիսիք են՝ Դանիան, Խորվաթիան և Լեհաստանը: Չնայած վերջնական ուղղությունները պարզ չեն, ՆԱՏՕ-ի դաշնակիցներին զենքի վաճառքը հաճախ օգտագործվում է Ուկրաինայի պաշտպանական կարողությունները հզորացնելու համար։

Զենքի արտահանման վերահսկողության մասին օրենքի համաձայն՝ Կոնգրեսը պարտավոր է վերանայել զենքի վաճառքի առաջարկները, սակայն Կոնգրեսի հանձնաժողովներին տեղեկացնելու համար պատասխանատու շատ աշխատակիցներ ուղարկվել են չվճարվող արձակուրդի, ինչը հանգեցրել է լիազորությունների կասեցմանը։

Պետդեպարտամենտի պաշտոնյան մեղադրել է դեմոկրատներին «կարևորագույն զենքի վաճառքը հետաձգելու» մեջ՝ զգուշացնելով, որ այդ հետաձգումը թուլացնում է ԱՄՆ արդյունաբերական բազան և օգուտ է բերում Չինաստանին և Ռուսաստանին, որոնց պաշտպանական գործողությունները մնում են անփոփոխ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular