ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


100 տոկոսանոց արդյունք. 5 լավագույն միջոց` փորլուծության դեմ

ՖՈՏՈ

Budetezdorovy.ru-ն գրում է, որ փորլուծությունը տհաճ երևույթ է, որը բավական հաճախ է հանդիպում: Այն կարող է վկայել առողջական լուրջ խնդրի առկայության մասին, բայց նաև որոշակի գործողությունների հետևանք լինել: Այս դեպքում նկատվում է նաև ցավ որովայնում, բարդ դեպքերում`ջրազրկում: Այս խնդիրն ամենից հաճախ առաջանում է նյութափոխանակության համակարգի հետ կապված խնդիրների առկայության դեպքում: Այդ կերպ օրգանիզմը դուրս է բերում անցանկալի մնացորդները: Խնդրից առավել արագ ազատվելու համար հետևեք այս խորհուրդներին:

1. Խուսափեք որոշակի սննդամթերքի օգտագործումից: Փորլուծության դեպքում հարկավոր է ուշադրություն դարձնել օգտագործվող մթերքին. դրա մի խումբը կարող է ավելի սրել խնդիրը` արդյունքում հանգեցնելով ջրազրկման: Մթերքների շարքին, որից հարկավոր է խուսափել, դասվում են սուրճը, կաթը, ալկոհոլը, կաթնամթերքը, յուղոտ, տապակած մթերքը: Կարող եք սննդակարգ ներառել լոբազգիներ, եգիպտացորեն, սև սալոր, պղպեղ, ոլոռ:

2. Մի փոքր իմբիր օգտագործեք: Իմբիրը հաճախ է օգտագործվում սննդային թունավորումների բուժման դեպքում: Այն նաև արդյունավետ միջոց է ցավերի և սպազմի դեմ: Դիարեայի բուժման համար մանրացրեք իմբիրը, ավելացրեք մեկ թեյի գդալ մեղր:

3. Յոգուրտ կերեք: Յոգուրտն իսկապես արդյունավետ միջոց է փորլուծության դեմ պայքարում: Պրոբիոտիկները, որ պարունակում է յոգուրտը, կարող են հավասարակշռել բակտերիալ միջավայրը և լավացնել նյութափոխանակությունը: Ընտրեք բնական և ոչ թե արոմատիզացված յոգուրտ: Եթե բնական յոգուրտի համը ձեզ դուր չի գալիս, կարող եք դրան միրգ ավելացնել: Այս դեպքում լավագույն ընտրությունը բանանն է:

4. Երիցուկով թեյ խմեք: Այս ըմպելիքը սպազմոլիտիկ հատկություններ ունի: Այն կօգնի հանգստացնել որովայնը, ինչպես նաև կպայքարի բորբոքման դեմ: Մեկ թեյի գդալ երիցուկը խառնեք մեկ թեյի գդալ անանուխի հետ, եռացրեք 10 րոպե, սառեցրեք և օգտագործեք:

5. Օգնության կհասնի անանուխը: Անանուխի մի քանի տերևի վրա եռացած ջուր լցրեք, սպասեք, մինչև սառչի, ապա օգտագործեք:

Հիշեք, որ առողջության հետ կապված լուրջ խնդիրների առկայության դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ: Ինքնաբուժումը կարող է վնասել առողջությանը:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular