ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարզ հնարք, որով կարող եք մրգերն ու բանջարեղենը մաքրել թունաքիմիկատներից

ՖՈՏՈ
Սիրելի մրգերի և բանջարեղենի օգտագործման ժամանակ ամենամեծ հարցն այն է, թե արդյոք դրանք զերծ են թունաքիմիկատներից, քիմիկատներից ու այլ նյութերից։ Միայն պարզ ջրով լվանալը բավարար չէ  բանջարեղենի և մրգերի վրայի թունաքիմիկատներից ազատվելու համար։
 
Որպեսզի վստահ լինեք, որ բանջարեղենն ու մրգերն օրգանիզմը հարստացնելու են վիտամիններով, այլ ոչ թե վնասելու, ապա խորհուրդ է տրվում այն լվանալ քացախաջրով։
 
Անհրաժեշտ է մեծ տարայի մեջ լցնել ջուր և քացախ՝ 1:10 հարաբերակցությամբ՝ 5 լիտր ջրին ավելացնել կես լիտր քացախ, լավ խառնել և մրգերն ու բանջարեղենը դնել լուծույթի մեջ մոտ 10 րոպե։ Այնուհետ լվանալ պարզ ջրով։
Կնկատեք, թե ինչպես է կեղտոտվել լուծույթը, քանի որ ողջ կեղտը, թունաքիմիկատները մնում են այս ջրի մեջ և բանջարեղենն ու մրգերը դառնում են կատարյալ մաքուր։
 
Լուծույթը կարելի է օրվա մեջ օգտագործել մի քանի անգամ, ապա նոր դեն նետել այն։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular