ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում օծանելիքի խանութում հրդեհ է բռնկվել. զոհվել է 6 մարդ

ՎԻԴԵՈ

Շաբաթ վաղ առավոտյան Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող օծանելիքի պահեստում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով վեց մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել, հայտնել է շրջանի նահանգապետը։

Հրշեջները, փրկարարական խմբերը և քաղաքային աշխատողները հրդեհը վերահսկողության տակ են վերցրել, TRT Haber մասնավոր հեռուստաալիքին ասել է նահանգապետ Իլհամի Ակտաշը։

Հրդեհի հետևանքով ոչնչացվել են շենքի երկու հարկերը, որոնք օգտագործվել են որպես պահեստ։ Այս մասին հայտնի է թուրքական NTV հեռուստաալիքի եթերում ցուցադրված կադրերից։ Հրդեհի պատճառները դեռևս անհայտ են։

Ստամբուլից մոտ 70 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Դիլովասին՝ արդյունաբերական քաղաք է, որն ունի բազմաթիվ պահեստներ և գործարաններ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular