Իսրայելի հարձակումները խաթարում են Հարավային Լիբանանում հակամարտության կարգավորման առաջընթացը․ ՄԱԿ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը (UNIFIL) խորը մտահոգություն են հայտնել Իսրայելի կողմից ռազմական էսկալացիայի վերաբերյալ, որը սպառնում է քաղաքացիական բնակչությանը և կայունությանը։
«Իսրայելի կողմից խաղաղապահ ուժերի գործողությունների գոտում իրականացված ավիահարվածները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի ակնհայտ խախտում են։ Նման ապակառուցողական մասշտաբի ռազմական գործողությունները խաթարում են հակամարտության քաղաքական և դիվանագիտական լուծման հասնելու առաջընթացը», – ասվում է ՅՈՒՆԻՖԻԼ-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Տեքստում նշվում է, որ այս հարձակումները կատարվում են այն ժամանակ, երբ լիբանանյան բանակը միջոցներ է ձեռնարկում Լիտանի գետից հարավ գտնվող ապօրինի զենքը բռնագրավելու և անօրինական կազմավորումների ենթակառուցվածքները վերացնելու համար։
ՄԱԿ-ի խաղաղապահները կոչ են անում Իսրայելին «անհապաղ դադարեցնել հարձակումները» և կոչ են անում լիբանանյան կողմերին «ձեռնպահ մնալ ցանկացած պատասխան գործողություններից, որոնք կարող են էլ ավելի սրել իրավիճակը»։