ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Tesla-ի բաժնետերերը հաստատել են Մասկի համար ռեկորդային 1 տրիլիոն դոլարի պարգևատրում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Tesla-ի բաժնետերերը հաստատել են համահիմնադիր և գործադիր տնօրեն Իլոն Մասկի համար 1 տրիլիոն դոլարի պարգևատրման փաթեթը:

Քվեարկության արդյունքները հայտարարվել են Tesla-ի բաժնետերերի ժողովում: Բաժնետերերի ավելի քան 75%-ը քվեարկել է վճարման օգտին:

Սեպտեմբերին Tesla-ի տնօրենների խորհուրդն առաջարկել է Մասկի համար ամենամեծ բունուսային փաթեթը, որը կազմում է գրեթե 1 տրիլիոն դոլար: Ծրագիրը նախատեսում է, որ միլիարդատերը կունենա ավտոարտադրողի բաժնետոմսերի մոտավորապես 25%-ը (ներկայումս նա տիրապետում է մոտավորապես 13%-ի): Ամբողջական բոնուսը ստանալու համար Մասկը պետք է տասը տարվա ընթացքում հասնի մի քանի նպատակների, այդ թվում՝ Tesla-ի աճող ռոբոտաքսի բիզնեսն ընդլայնել և ընկերության շուկայական արժեքը հասցնել առնվազն 8.5 տրիլիոն դոլարի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular