ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որոնք են աշխարհի ամենազիլ դպրոցները, որտեղ դասից փախչելու ցանկություն չի առաջանում (լուսանկարներ)

ՖՈՏՈ

Դպրոց բառի հետ մարդկանց մոտ բազմաթիվ հիշողություններ են կապված՝ թե՛ լավ, թե՛ վատ: Դժվար է գտնել մեկին, որին ծանոթ չէ դասից փախչելու ու դասաժամին զվարճանալու «պրակտիկան»:

Սակայն պարզվում է, որ աշխարհի տարբեր անկյուններում կան այնպիսի դպրոցներ, որտեղ ամեն ինչ այնքան զիլ է, որ աշակերտների մտքով անգամ չի անցնում դասից փախչելը:

Ստորև AdMe.Ru-ն առաջարկում է վիրտուալ շրջայց կատարել աշխարհով մեկ ու տեսնել, թե ինչպիսին են ուսումն ու զվարճանքը համատեղող ամենազիլ դպրոցները.

Այս շվեդական դպրոցում պատեր չկան: Շուրջբոլորն ազատ տարածություն է, և աշակերտները պարապում են առանձին թեմատիկ գոտիներում:

Այստեղ այնքան շատ են ժամանցի վայրերը, որ աշակերտներից ամեն մեկն իրեն հետաքրքրող բան կգտնի:

՛

Դպրոցում նույնիսկ բատուտ կա գերակտիվների համար:

Այս չինական դպրոցի տանիքին կա բոլոր պայմաններով համալրված մարզադահլիճ, որտեղ ֆիզկուլտուրայով զբաղվելն ուղղակի հաճույք է:

Այս աստիճանները կօգնեն ստուգել երեխաների մաթեմատիկական գիտելիքները, ինչպես նաև թույլ չեն տա, որ նրանք մոռանան երկրաչափությունից անցած նյութը:

Այս դպրոցական գրադարանն աչքի է ընկնում ինքնատիպ դիզայներական լուծումներով:

Առաջին հայացքից դժվար է հավատալ, որ սա սովորական դպրոց է:

Դպրոցի ներքին բակը

Այս խողովակն աշակերտներին դասասենյակից ուղիղ խաղահրապարակ է տեղափոխում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular