ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հենրիխ Մխիթարյան. Այդ գիրքը շատ բան է ինձ սովորեցրել

ՍՊՈՐՏ

«Մխիթարյանը շատ համեստ է, որոշ դեպքում նույնիսկ ամաչկոտ: Եվ շատ խելացի է». Հետխորհդային տարածքի ամենաթանկ վճարվող ֆուտբոլիստի՝  Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ հարցազրույց է  հրապարակել «Российская Газета»-ն:

Հեղինակը նշում է, որ հարցազրույցն  արել է Հայաստանի հավաքականի բազայում: Չնայած ծանրաբեռնված գրաֆիկին, ոչ միայն խաղերի, այլև տարբեր միջոցառումների մասնակցության, Հենրիխը զգոն է, յուրաքանչյուր հարցին պատասխանում է մտածելով: Նույնիսկ հասցնում է բազմաթիվ երկրպագուների կողմից ուղարկված լուսանկարների վրա ստորագրել:

«Ինչպես երևում է, Հենրիխը ժամանակ հատկացնում է բոլորին ոչ միայն խաղադաշտում, այլև դրանից դուրս»,-գրում է հեղինակը:

Լրագրողը հայտնի ֆուտբոլիստից հետաքրքրվել է նաև իր կարդացած գրքերի մասին:

-Հայտնի է, որ դու շատ ես սիրում գրքեր կարդալ: Դրանցից մեկը քեզ խորհուրդ էր տվել «Բորուսիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, մեծ դեր է խաղացել քո կյանքում: Կարո՞ղ ես պատմել դրա մասին:

-Չեմ կարող ասել, որ այն ամբողջությամբ փոխել է կյանքս: Այո՛, օգնել է ինձ: Դա «Բորուսիա»-ում երկրորդ մրցաշրջանից հետո էր: Այդ տարին շատ բարդ էր ինչպես ինձ համար, այնպես էլ՝ թիմի: Երբ Տուխելը «Բորուսիա» եկավ, ինձ հետ առանձին խոսեց: Նա ինձ ասաց. «Հենրի՛խ, դու պետք է 10 գոլ խփես և 15 գոլային փոխանցում կատարես»: Արդյունքում, ես խփեցի 23 գոլ և դարձա 32 գոլային փոխանցման հեղինակ: Նա ինձ խորհուրդ տվեց կարդալ «Ներքին խաղը թենիսում» գիրքը: Այն պատմում է անհատական կատարելագործման և պրոֆեսիոնալ ծրագրերի մասին: Կարծես հատուկ ինձ համար էր գրված: Նախկինում բացթողումների համար ես ուժեղ ապրումներ էի ունենում, քննադատում էի ինձ ցանկացած սխալի համար: Բայց այդ գիրքն ինձ շատ բան սովորեցրեց: Հիմա ավելի հեշտ եմ տանում նման պահերը, և դա ինձ օգնում է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular