ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


79-ամյա Շերը իր 39-ամյա ընկերոջ մասին. «Նա ասում է՝ դու ծերանում ես, բայց քո հոգին երիտասարդ է»

ՖՈՏՈ

Լեգենդար երգչուհի Շերը, որը մայիսին դարձավ 79 տարեկան, խոստովանել է, որ ինքը չի հիանում իր տարիքով: CBS Mornings-ի եթերում նա լրագրող Գեյլ Քինգի հետ զրուցել է այն մասին, թե ինչպես է վերաբերվում ծերացմանը, և, ինչպես միշտ, նա խոսքերի մեջ ընտրություն չի կատարել։

Երբ 70-ամյա Քինգը նշել է, որ ինքը չի անհանգստանում ծերացման համար և հարցրել է երգչուհուն, թե արդյոք նա նույնն է զգում, Շերը առանց վարանելու պատասխանել է. «Ես ատում եմ դա: Ես տասը տարով մեծ եմ քեզանից, փոքրիկ»:

Երբ Քինգը փորձել է մխիթարել նրան «իմաստության և փորձի» խոսքերով, երգչուհին պարզապես կատակել է. «Ոչ, ես հիմար եմ: Իմաստնությունն իմ մեջ հաստատ չի ավելացել»:

Դրանից առաջ Շերը խոսել է իր 39-ամյա ընկերոջ՝ պրոդյուսեր Ալեքսանդր Էդվարդսի հետ իր հարաբերությունների մասին՝ ընդգծելով, որ տարիքային տարբերությունը իրենց համար խնդիր չէ: «Նա ասում է. «Դու մեծանում ես, բայց քո հոգին երիտասարդ է մնում»։ Մենք անընդհատ ծիծաղում ենք, և նա աներևակայելի տաղանդավոր է՝ իմ հանդիպած ամենատաղանդավոր մարդկանցից մեկը»։

Իրենց հարաբերությունների քննադատության վերաբերյալ երգչուհին պարզապես պատասխանում է. «Ինձ համար միևնույն է։ Մարդիկ չեն ապրում իմ կյանքով։ Ոչ ոք չգիտի, թե ինչ է կատարվում մեր միջև, և մենք պարզապես զվարճանում ենք»։

Հարցազրույցի վերջում Քինգը հիշեցրել է Շերին իր սեփական խոսքերը. այն ժամանակ 45-ամյա երգչուհին ասել էր, որ ցանկանում է «75 տարեկանում անել նույն բանը, ինչ հիմա անում է, և ես կարող եմ դա անել միայն այն դեպքում, եթե հոգ տանեմ իմ մասին»։

Դրան ի պատասխան արտիստը ժպիտով պատասխանել է. «Ես պարզապես չգիտեմ, թե ինչպես անել որևէ այլ բան։ Ես սիրում եմ այն, ինչ անում եմ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular