«Մարուքյան. Հայաստանի իշխանությունները անտեսում են ղարաբաղցիների խնդիրները հանուն Բաքվի և Անկարայի»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը մեղադրել է երկրի իշխանություններին ղարաբաղցի հայերի խնդիրները դիտավորյալ անտեսելու և ադրբեջանական հանցագործությունները թաքցնելու մեջ, գրում է ritmeurasia.ru–ն։
Քաղաքական գործիչը հայտարարել է, որ պաշտոնական Երևանը դարձել է Բաքվի «ամենաուժեղ դաշնակիցը» միջազգային հարթակներում, ինչը ակնհայտ երևում է ղարաբաղցիների իրավունքների վերաբերյալ բանաձևերին դեմ լինելու մեջ, ինչպիսին էր նաև Եվրանեսթի նստաշրջանում վերջերս տեղի ունեցածը։ «Ադրբեջանը բացարձակապես անփոխարինելի գործընկերություն ունի Հայաստանի հետ, ուստի Բաքվի դեմ որևէ պատժամիջոց չի կիրառվում, որևէ ազդեցություն կամ ճնշում չի գործադրվում», - ընդգծել է Մարուքյանը։
Քաղաքական գործչի խոսքով Հայաստանի իշխանությունների այս դիրքորոշումը բացատրվում է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Ադրբեջանից և Թուրքիայից աջակցության ակնկալիքով։ Մարուքյանը նշել է վերջերս Բաքվի և Անկարայի կողմից հռետորաբանության նկատելի մեղմացումը, ինչը, նրա կարծիքով, վկայում է նրանց շահագրգռվածության մասին պահպանելու Հայաստանի ներկայիս ղեկավարությանը իշխանության գլուխ։ «Ադրբեջանի դեմ միջազգային դատական հայցերը հետ վերցնելով և այդ հարցերը փակելով մենք ինքներս ենք մասնակից դառնում էթնիկ զտումներին», - եզրափակել է ընդդիմադիր կուսակցության առաջնորդը հավելելով, որ միջազգային հանրությունն ավելի շատ չի մտահոգվի հայերի իրավունքներով, քան ինքը Հայաստանը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am