ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս են Վրաստանում արտաշիրիմում անելու․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է․ Երեւանի քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, նոյեմբերի 10-ին կշարունակվի 24 տարի առաջ տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանության գործի քննությունը: Հանրային մեղադրողը 2 միջնորդություն է ներկայացրել դատարան՝ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն եւ դիակի արտաշիրիմում կատարելու, եւ այդ օրը դատարանը պետք է որոշի` բավարարե՞լ դատախազի միջնորդությունները, թե՞ ոչ։

Մեղադրյալ Աղամալ Հարությունյանի պաշտպան Ռոբերտ Բեջանյանը մեզ ասաց, որ դատարանը չի կարողանում որոշել՝ բավարարել, թե ոչ, ինքը կանխատեսում է, որ, ամենայն հավանականությամբ, կմերժի․

«Պողոս Պողոսյանը հուղարկավորված է Վրաստանում, ինչպե՞ս պետք է այնտեղ արտաշիրիմում իրականացվի՝ այլ երկրի տարածքում, արդյոք դրա իրավասությունն ունե՞ն։ Մեկ անգամ՝ 2021 թվականին, դիակի փորձաքննություն իրականացվել է, եզրակացվել է, որ ընկնելու հետեւանքով է մահը վրա հասել, հիմա ոսկորներն են մնացել․․․

Պարզապես ուզում էին ինտրիգ առաջացնել, նույնիսկ վարչապետն է այդ մասին ելույթ ունեցել Ազգային ժողովում»։ Հիշեցնենք, որ Պողոս Պողոսյանը սպանվել է 2001 թ. սեպտեմբերի 25-ին։ Այդ օրը Ռոբերտ Քոչարյանը` Շառլ Ազնավուրի հետ, այցելել էր «Առագաստ» սրճարան:

Ըստ գործի տվյալների,  Պողոսյանը, նրան տեսնելով, ասել է՝ «պրիվետ, Ռոբ», ինչից հետո Քոչարյանի թիկնապահները նրան տարել են զուգարան եւ ծեծել, որի ժամանակ էլ նա վայր է ընկել, գլխով հարվածել զուգարանակոնքին ու մահացել: Իրավապահները դա որակել էին որպես անզգույշ սպանություն եւ թիկնապահ Աղամալ Հարությունյանին (այժմ` հանգուցյալ)` «Կուկու» մականունով, դատապարտել պայմանական ազատազրկման։ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո գործը վերաբացվեց, դեպքի ականատես Սթիվեն Նյուտոնի նամակը նոր երեւան եկած հանգամանք դիտարկեցին։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ 05․ 11․ 25 թ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular